22/10/2026

փոփոխություններ

Լուսինե․

Բարև Ձեզ։ Այն ֆիզ անձիք, որոնք վարձակալության անհատույց պայմանագիր են կնքել իրավաբանական անձանց հետ, արդյո՞ք պետք է հայտարարություն ներկայացնեն անշարժ գույքի հետ կապված եկամուտների ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ:

Կանխավ շնորհակալություն։

Արտյոմ․

Բարև Ձեզ։ Ո՞վ կասի՝ էլեկտրոնային դրամարկղային գրքի մեջ ամենավերևի աջ կողմում «Օրդերի համար» տողը ինչի՞ համար է նախատեսված։ Այդտեղ ինչ-որ բան գրվելու՞ է։ Շնորհակալ եմ։

Նելլի․

Բարև Ձեզ, ֆիզ․ անձը Ա/Ձ-ին վարձակալությամբ տարածք է տրամադրել 2023 թվականին։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ արդյո՞ք հենց ինքն էլ հարկային համակարգում 163 ձևը պետք է ներկայացնի, թե՞ Ա/Ձ տարեկան 165 ձև կարող է ուղարկել և վերջ։ Կանխավ շնորհակալ եմ։

Աստղիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք և պատասխանեք հարցերիս։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից:
1. Ֆիզ. անձի քայլերը, գործողությունները
2. Վարձակալության պայմանագիրը որտե՞ղ պետք է վավերացվի
3. Ա/Ձ-ի քայլերը, գործողությունները

Հարութ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից, արդյո՞ք պայմանագրի սկիզբ է համարվում հարկային մարմնում հատարարագրման օրը, և վարձավճարը կարող եմ վճարել ամբողջ տարվանը դեկտեմբեր ամսին և հանձնել հաշվետվություն միայն այդ ամսվա համար, թե՞ պետք է ներկայացնել զրոյական հաշվետվություն մյուս ամիսների համար, և կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն վարձավճարը ֆիզ անձին վճարել կանխիկ։

Լյուդմիլա․

Բարի երեկո։ Իրական շահառուների հայտարարագիրը խմբագրել և ստորագրելուց հետո, տեղեկացնում է, որ ստորագրելը հաստատված է, և վերջում նշում է, որ հայտարարագիրը հանձնելու համար պետք է կատարել վճարում 10 000 դրամ։ Նախորդ տարի նման վճարում չէր պահանջվում։ Ո՞վ է տեղյակ՝ սա օրենսդրական փոփոխություն է, թե՞ ինչ որ բան սխալ եմ արել։ Նախապես շնորհակալություն պատասխանելու համար։

Մարի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպությունը, որը գործում է ԱԱՀ դաշտում, գրանցվել է 2023 թվականի փետրվար ամսին, սակայն հավաստագրվել է հունիս ամսին։ Ճի՞շտ եմ հասկացել արդյո՞ք, որ շահութահարկի արտոնությունը կիրառվելու է հունիսից իրականացված գործարքների վրա, և հաշվարկելու ու բյուջե եմ վճարելու փետրվարից մինչև հունիս առաջացած շահութահարկի պարտավորությունը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխաների համար։

Հայկ․

Բարև ձեզ, ես ունեմ ՏՏ հավաստագիր, և իմացա, որ 2024-ից շահութահարկի արտոնությունը այլևս չի գործելու։ Հիմա մեկ հարց ունեմ. Դեկտեմբեր ամսվա համար ես վարձատրությունը ստացել եմ հունվարի 4-ին։ Արդյո՞ք դրա համար ես պետք է արդեն հարկ վճարեմ, թե՞ ոչ։ Եվ ինչ կասեք դրամարկղային մեթոդի մասին, արդյո՞ք ՏՏ հավաստագիր ունեցողը դրամարկղային մեթոդով է աշխատում։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, էլ․ դրամարկղային գրքի համար հայտը 24թ-ի համար չկարողացա դիմել դեկտեմբերին, հետևաբար դիմեցի 29.12.23թ-ի ամսաթվով։ Ասացեք խնդրեմ՝ պե՞տք է արդյոք դեկտեմբերի համար էլ դրամարկղը լրացնել։

Լիլիթ․

Ինչպե՞ս կարելի է օնլայն կերպով ՊԵԿ ներկայացնել հայտարարություն անշարժ գույքը վարձակալության հանձնելու վերաբերյալ, ստանալ հարկային կոդ: Եվ ինչպե՞ս ես կարող եմ ճշտել, թե արդյո՞ք ինձ պետք է նոր հարկ վճարողի հաշվեհամար, եթե ես արդեն ունեմ կուտակային կենսաթոշակային հաշվեհամար:

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է բիլինգային ծրագրով, օրվա ընթացքում կարող է լինել 40-50 վճարում կանխիկով, յուրաքանչյուր վճարման համար բիլինգային ծրագիրը տալիս է դրամարկղի մուտքի օրդեր: Ես կարո՞ղ եմ մեկ նոր օրդերով ամբողջ օրվա գումարը մուտք անեմ դրամարկղային գիրք։

Լուսինե․

Հաշվապահներ ջան, էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտը մինչև ե՞րբ կարող ենք հանձնել։ Հունվարի սկզբին կանխիկ գործարքներ նախատեսված չեն, կարո՞ղ ենք հանձնել ավելի ուշ։ Շնորհակալություն։

Լուսինե․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ամեն օր ունենում է կանխիկ գործարքներ ՀԴՄ – ով։ 2024թ․ հունվարի 1-ից արդյո՞ք անհրաժեշտ է ամեն օր գրանցել դրանք էլեկտրոնային դրամարկղային գրքում, թե՞ հնարավոր է խմբավորել գործարքները որևէ կերպ։ Շնորհակալություն։

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային դրամարկղային գրքին անցնելու ժամանակ թղթային գրքի մնացորդը տեղափոխվելու է, թե՞ պետք է եղած գումարը հաշվին փոխանցել, ու 0-ով սկսել էլեկտրոնայինը:

Թամարա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե ես ՍՊԸ եմ ներկայացնում, ունեմ դրամարկղի գիրք, բայց չեմ վարում կանխիկ գործարքներ չունենալու պատճառով, 2024թ․ հուվարի 1-ից հայտ պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային գիրք հաստատելու համար, թե՞ ոչ, և հայտի ներկայացման ժամկետն ասեք, խնդրում եմ: Շնորհակալություն։

Վահագն․

ԱՁ-երը, որոնք աշխատում են միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի դաշտում, 2023թ-ի համար պե՞տք է ներկայացնեն եկամուտների մասին հայտարարագիր, թե՞ այդ օրենքը ԱՁ-երին կվերաբերվի 2025թ-ից։

Հասմիկ Դավթյան․

2024 թվականի հունվարի 1-ից ո՞ր տնտեսվարողների համար է պարտադիր էլեկտրոնային դրամարկղային գրքի վարումը։ Որտե՞ղ կարելի է ծանոթանալ էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգին։ Շնորհակալություն։

Կարեն․

Բարև Ձեզ։ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գիրքը դառնալու է էլեկտրոնային։ Կարո՞ղ եմ օրինակ 2024 թվականին հունվարի մուտքի և ելքի օրդերները գրանցեմ մի քանի ամիս հետո, թե՞ ամեն ամսվա վերջով պետք է տվյալ ամսվա գործարքների մուտքի և ելքի օրդերները գրանցեմ։

Դավիթ․

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը բոլոր գործառույթները իրականացնում է անկանխիկ եղանակով, արդյո՞ք պարտադիր է վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Շնորհակալություն։

Նարե․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, իր բոլոր գործարքները կատարում է անկանխիկ եղանակով, դրամարկղ չունի, արդյո՞ք պետք է դրամարկղային գիրք վարի, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է լրացնի եթե կանխիկ գործարք չունի։