Tag: քաղաքացիություն

Ոչ ռեզիդենտի գրանցման հետ կապված

Աննա.

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ։ Աշխատակցին պետք է գրանցել, հայ է, բայց ունի ՌԴ քաղաքացիություն։ Գրանցման համար բավարա՞ր փաստաթղթեր են կացության քարտը, ՀԾՀ և անձնագիրը, թե՞ այլ փաստաթուղթ ևս հարկավոր է։

Ոչ ռեզիդենտի աշխատելու հետ կապված

Մարգարիտա.

Ողջույն։ Ցանկանում եմ իմանալ ՌԴ քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայ մարդը կարո՞ղ է աշխատել ՀՀ պետական հաստատություններում։

Ներմուծման հետ կապված

Գրիգոր․

Բարև Ձեզ։ մի քանի հարց ունեմ. 1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: 2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: 3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): 4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Շնորհակալություն:

Աշխատակիցն այլևս ՀՀ քաղաքացի չէ

Բարև Ձեզ։ Ունենք աշխատակից ում ՀՀ քաղաքացիությունը դադարել է աշխատանքի ընդունվելուց մեկ շաբաթ հետո։ Վերջինս հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք նրա հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը պետք է փոխել։ Եվ եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք ուղարկել օտարերկրացու հետ պայմանագրի օրինակ:

Ի՞նչ արտոնություններ ունեն ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք

Սառա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կասեք, ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք ի՞նչ արտոնություններ ունեն և օտարերկրացի քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ի՞նչ արտոնություններ ունեն և ո՞ր հոդվածներով են դրանք կարգավորվում:

Քաղաքացիություն չունեցող անձին աշխատանքի գրանցելու վերաբերյալ

Բարև Ձեզ:
Իրավիճակը հետևյալն է․ անձը ՀՀ քաղաքացի է եղել, գրանցված աշխատել է, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, բայց ինչ-ինչ պատճառներով ՌԴ-ինն էլ ձեռք չի բերել և արդյունքում անձը ՓԱՍՏԱՑԻ դարձել է քաղաքացիություն չունեցող անձ /նշեմ, որ այդ ընթացքում ևս շարունակել է աշխատել և վճարել եկամտային հարկ/։ Այժմ, երբ ցանկանում է փոխել աշխատանքը խնդրի առաջ է կանգնել, քանի որ “Քաղաքացիություն չունեցող անձ”-ի կարգավիճակի վկայականը տրամադրվելու է 2 ամսից ոչ շուտ։ Այս պարագայում արդյո՞ք առկա է լուծում տվյալ անձին այլ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցել աշխատանքի։
Կանխավ շնորհակալ եմ:

ՌԴ քաղաքացին ցանկանում է Ա/Ձ բացել

Աննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին։ Անձը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ցանկանում է բացել Ա/Ձ։ Ա/Ձ-ի գործունեության ընթացքում, ո՞ր դեպքում նրանից սոցիալական քարտ կամ հաշվառման մասին տեղեկանք կարող են պահանջել։ Ա/Ձ բացելն ի՞նչ բացասական կողմ կարող է ունենալ։ Հարկի վճարման գործընթացն ինչպե՞ս է իրականացվում։ Ա/Ձ-ի լուծարման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Առանց օնլայն ստորագրության կարո՞ղ է ԱՁ-ն բացվել։

Պե՞տք է փոխել աշխատանքային պայմանագիրը

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ պարզաբանում ստանալ հետևյալ հարցի վերաբերյալ:
Եթե անորոշ ժամկետով ընդունված աշխատողը փոխել է քաղաքացիությունը, ապա պե՞տք է կացության քարտը ստանալուց հետո փոխել նրա աշխատանքային պայմանագիրը՝ այն դարձնել որոշակի ժամկետով, թե՞ այլ լուծում կա: