ՌԴ քաղաքացի վարձու աշխատողի սոցիալական վճարներ

Արմինե․

Հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ՀՀ քաղաքացին (ծնված 1974 թվականի հունվարի մեկից հետո) գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ ՀՀ ռեզիդենտ ընկերության հետ, ընդ որում, աշխատողի աշխատանքի բնականոն վայրը համարվում է գործատուի գրասենյակը ՀՀ-ում, և հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սակայն դեռևս բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չի ստացել դեռևս, ստանալու ժամկետը սահմանված է 2 ամսվա ընթացում: Արդյո՞ք վերը նկարագրված դեպքում ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող ՌԴ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարները ենթակա են կատարման ընդհանուր հիմունքներով` ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե այո, ապա խնդրում եմ օրենքի հղումը կգրե՞ք: Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Մարի
Մարի
1 տարի առաջ

Բարև Ձեզ,

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայնՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն
ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող վարձու աշխատող հանդիսացող օտարերկրյա քաղաքացին սոցիալական վճար և դրոշմանիշային վճար վճարող չի հանդիսանում։

Արմինե
Արմինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարի

Հարգելի Մարի, շատ շնորհակալ եմ

Tigran
Tigran
1 տարի առաջ

կարծում եմ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն հաջորդող ամսվանից մինչև բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ստանալու ամիսը սոցիալական վճար և դրոշմանիշային վճար չպետք է հաշվարկվի,

Արմինե
Արմինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, շատ շնորհակալ եմ