Tag: քսայուղ

ԱԱՀ պարտավորություն բազային յուղ ներմուծելու դեպքում

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ օգնել. մեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող է։ ԵՏՄ -ից ներմուծել ենք բազային յուղ, դասակարգիչը՝ 2710199800, որը պետք է օգտագործվի որպես հումք՝ շարժիչային յուղ արտադրելու համար: Իրավիճակը. ԵՏՄ հաշվետվություն ենք ներկայացրել, և ավտոմատորեն հաշվարկվել է ներմուծման ակցիզային հարկ՝ գործող դրույքաչափով, որը վճարել ենք պետ բյուջե: Հարցը. արդյո՞ք պետք է վճարել նաև ԱԱՀ:

Կարդալ ավելին ԱԱՀ պարտավորություն բազային յուղ ներմուծելու դեպքում

Ավտոմեքենայի յուղի վաճառք

Վահագն․

Ավտոմեքենայի յուղի վաճառքը խանութից, որն աշխատում է շրջ. հարկով, ո՞ր դեպքում կարող է հարկվել նաև ակցիզային հարկով։ Օրինակ, ներմուծում չի կատարում, բայց այլ կազմակերպությունից ձեռք է բերում յուղ 60, կամ 100 լիտրանոց տարայով և վաճառում խանութից լիտրով։

Կարդալ ավելին Ավտոմեքենայի յուղի վաճառք

Բնապահպանական հարկ ավտոտեխսպասարկման կետի համար

Վահագն․

Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը ավտոմեքենայի յուղի վաճառքի և փոխելու դեպքում, ո՞ր դեպքում պետք է վճարի բնապահպանական վճար։ Ինձ ասում են, եթե թափոններ չեն առաջանալու, ապա բնապահպանական հարկի խնդիր չի առաջանա, ի՞նչ է նշանակում թափոններ չեն առաջանա, դա հին յուղի կուտակու՞մն է, թե մեկ այլ բան։ Եվ ավտոտեխսպասարկման կետը իրավունք ունի՞ ընդհանրապես ավտոմեքենայի փոխված հին յուղը վաճառել։ Ավտոտեխսպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է Երևան քաղաքից դուրս։

Կարդալ ավելին Բնապահպանական հարկ ավտոտեխսպասարկման կետի համար

Ավտոմեքենայի խնամքի միջոցների արտադրություն

Եվա․

Բարև Ձեզ, կազմակերպությունը զբաղվելու է ավտոնյութերի (յուղեր, խնամքի նյութեր, ժանգ հեռացնող հեղուկներ, ապակի մաքրող հեղուկ) արտադրությամբ: Խնդրում եմ կասե՞ք՝ այս գործունեության համար լիցենզիա կամ պարտադիր փորձաքննություն կա՞։

Կարդալ ավելին Ավտոմեքենայի խնամքի միջոցների արտադրություն

Ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառք

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառքին։ Պարտադի՞ր է արդյոք յուղման կետի համար յուղը ձեռք բերել բացառապես հաշվարկային փաստաթղթերով։ Կա՞ համապատասխան օրենքի հղում։

Կարդալ ավելին Ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառք

Ակցիզային հարկի պարտավորություն

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ակցիզային հարկի պարտավորություն