24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

 եթե հին յուղը այլ տեղում չի պահվելու,ապա բնապահպանական հարկի հարց չկա, հին յուղի կուտակումը դա ևս թափոն է։ Այո ավտոտեխսպասարկման կետը իրավունք ունի ավտոմեքենայի փոխված հին յուղը վաճառել։ 

Վահագն
Վահագն
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն, եթե փոխված յուղը կուտակվի ինչ որ տարրայի մեջ և ընթացքում վաճառվի, դա թափոն չի՞ համարվի։ Եվ կարող եմ հանգիստ վաճառել ցանկացողներին, օրինակ՝ ՀԴՄ կտրոնով։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Վահագն

1 հին յուղի կուտակումը չէ չի համարվի, եթե այլ ուրիշ տարածքում կուտակվի,այ դա կդիտարկվի թափոն, 2 Այո ավտոտեխսպասարկման կետը իրավունք ունի ավտոմեքենայի փոխված հին յուղը վաճառել։ քանի որ ունի փաստորեն նաև երկրորդային օգտագործում,

Nerses
Nerses
2 տարի առաջ

Ավտոտեխսպասարկման կետը միկրոյի դաշտում կարող է գործել, ծառայության մատուցում է։ Եթե դա թափոն է համարվում, ապա պետք է վճարեք։

Վահագն
Վահագն
2 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Ես էլ հենց դա եմ ուզում հասկանալ, թափոն է, թե՞ ոչ։

Nerses
Nerses
2 տարի առաջ
Ի պատասխան  Վահագն

Եթե այդ օգտագործված յուղը ծախում եք՝ թափոն չէ։

Անի
Անի
2 տարի առաջ
Ի պատասխան  Վահագն

16.01.2006թ. N47-Ն Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու Կառավարության որոշման համաձայն՝
Կետ 4. Անձնագիրը ներառում է թափոններ առաջացնողի մոտ գոյացող վտանգավոր թափոնների (այսուհետ՝ թափոն) տեսակի, քանակի, վտանգավորության աստիճանի, դրանց կազմի և ռեսուրսային ու հումքային հիմնական հատկությունների մասին տեղեկություններ։
Կետ 5. Անձնագիրը կազմում են թափոններ առաջացնողները:
Անձնագիրը հաստատում է տվյալ թափոններն առաջացնող իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և, համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի, համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ (այսուհետ՝ լիազոր մարմին):

Այո, համաձայն օրենքի Ձեր համար բանեցված շարժիչների յուղերի թափոնները (3-րդ դաս) թափոն չի համարվում։