22/10/2026

ֆինանսական հաշվառում

1693
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը (թեստ #13)

1 / 10

Հիմնական արտադրության բանվորների համար հաշվարկվել է աշխատավարձ․

2 / 10

Հաշվարկային հաշվում ստացվել է գումար բաժնետերերից՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում

3 / 10

Հաշվարկվել է հիմնական արտադրության հիմնական միջոցների մաշվածությունը․

4 / 10

Ծախսվել են նյութեր վարչական կարիքների համար․

5 / 10

Հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը․

6 / 10

Սարքավորման տեղակայման համար հաշվարկվել է աշխատավարձ․

7 / 10

Մատակարարից ապառիկ ձեռք են բերվել տեղակայման ենթակա սարքավորումներ․

8 / 10

Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է նյութերի պակասորդ․

9 / 10

Մանրածախ խանութի դրամարկղում ստացվել է հասույթ ապրանքների իրացումից․

10 / 10

Հայտարարվել են բաժնետերերի տարեկան շահաբաժինները․

Ընկերություն՝ ԷՅ ՋԻ ՌՈՅԱԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 20
Հեռախոս՝ +37494222127
Էլ․ փոստ՝ ani.grigoryan@agrconsulting.am
Ծառայության անվանում՝ Հաշվապահական և իրավաբանական ծառայություններ
Ծառայության նկարագրություն՝ ԷՅ ՋԻ ՌՈՅԱԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ-ն առաջարկում է մատչելի և որակյալ հաշվապահական ծառայությունների լայն շրջանակ ձեռնարկատիրական գործունեության բոլոր ոլորտներում, ներքին աուդիտ, հաշվապահության վերականգնում, հարկային խորհրդատվություն, բիզնես-պլանների մշակում
Ծառայության արժեք՝ Կազմակերպության գործնեության տեսակից (հարկատեսակներ), աշխատողների թվաքանակից և շրջանառության ծավալներից կախված
Այլ նշումներ՝ Հարցերի և համագործակցության համար խնդրում ենք կապ հաստաել նշված կոնտակտային տվյալներով՝ Հեռ:+37494222127

Նարինե.

Բարև ձեզ։
Կօգնե՞ք լուծել խնդիրը։

Հաշվեգրել ՊՈԱԿ-ի եկամուտներն ու ծախսերը 2019թվ. հաշվետու տարվա համար։
1. ՊՈԱԿ-ը 2019 թվ. հուլիսի 1-ին 2.4 մլն դրամ է վճարել շենքի ապահովագրման համար: Ապահովագրական պայմանագիրը վերաբերում է 2019 հոլիսի 1 – 2020 հունիսի 30 ժամանակահատվածին:
2. ՊՈԱԿ-ը պետական բյուջեից 2019 թվ. հունվարի 11-ին ստացել է 30 մլն դրամի դրամաշնորհ, երեք տարով ներառական հատուկ կրթության ծախսերի կատարման համար։
3. 2019 թվ. դեպտեմբերին ՊՈԱԿ են մուտքագրվել 5 մլն դրամի կրթավճարներ, աշակերտներին ֆակուլտատիվ կարգով ճապոներեն լեզու սովորեցնելու համար։
4. Բյուջեից պայմանով փոխանցվել են 30 մլն դրամական միջոցներ, մեքենաների և սարքավորումների ձեռք բերման համար, որոնց շահագործման ժամկետը նախատեսվում է 5 տարի։
5. Շահագործման 5 տարի ժամկետով համակարգչային ծրագրերի ձեռքբերման համար 2019 թվ. հունվարին բյուջեից պայմանով ստացված 10 մլն դրամի դրամական միջոցներ։
6. Բյուջեից ֆինանսավորմամբ 2019 թվ կրթական ծառայությունների մատուցման 80 մլն դրամի հասույթ։
7. 2019 թվ. դեկտեմբերին գույքագրմամբ հայտնաբերված ակտիվների գծով 2 մլն դրամի օգուտներ։
8. Բյուջեից ֆինանսավորմամբ 2019 թվ կրթական ծառայությունների մատուցման 80 մլն դրամի ծախսեր։

Լիա.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։

Գրիգոր.

Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:

Հայկ.

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում եմ հայտնվել. 2021թ. ամբողջությամբ վճարվել է մեքենայի ԱՊՊԱ գումարը՝ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Այս տարի այդ մեքենան օտարվել է: Ապահովագր. ընկերությունը վերահաշվարկի արդյունքում գումարի ավել մասը հետ է փոխանցել մեր բանկային հաշվին: Այդ գործարքը հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ: Նախապես շնորհակալություն։

Արև.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է 3-րդ երկրից 2017թ-ի օգտագործված էքսկավատոր: Մատակարարի հաշիվ ապրանքագրում գինը նշված է 52մլն դրամ, գնահատողի կողմից գնահատվել է 61մլն դրամ, մաքսայինը ներմուծման արժեք սահմանել է 56 մլն դրամ: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Արա.

Բարև Ձեզ։ Ընկերությունը 2020թվականին կատարել է 473 000 դրամի ապրանքների մատակարարում, որից ֆիզիկական անձ հանդիսացող գնորդից ստացել է միայն 236 830 դրամ իր հաշվարկային հաշվին։ Գնորդը մինչև օրս չի վճարել գործարքի մասով առաջացած չվճարված մնացորդը։ Ընկերությունը 2020-ին աշխատել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ շրջհարկի դաշտում։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում՝ տա՞լ դեբիտորական պարտքի դուրս գրում, քանի որ այդ անձի հետ կապ հաստատել չի լինում, եթե այո, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ։ Եվ հակառակ դեպքում ինչպիսի տարբերակ կարող եք առաջարկել։ Նախապես շնորհակալություն։

Էդգար.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ գործողության ձևակերպումները։ 216 հաշվում ունեմ ապրանքի մնացորդ, որի վերամշակումից հետո ստացել եմ երկրորդական հումք, որը ենթակա է վաճառքի։ Գործունեությունս իրականացնում եմ հարկման ընդհանուր համակարգում։

Ալլա.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե վաճառքի ԱԱՀ ավելի փոքր է քան ձեռք բերման ԱԱՀ, այդ դեպքում պակասեցում չի՞ արվում ԱԱՀ-ի դտ-ից, նման դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում։

Արմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք լուծել խնդիրը։
2007թ․ հուլիսին ընկերության կասկածելի պարտքերի գծով պահուստը կազմում էր 65 000: 2008թ․ հուլիսի 30-ին ընկերության ղեկավարությունը կասկածելի պարտքերի պահուստի տարեվերջի մնացորդը սահմանել է 36 000: Որքա՞ն կլինի անհուսալի պարտքերի գումարները և պահուստին հատկացվող ծախսերը։

Աննա.

Հարգելի ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Կազմակորպությունը զբաղվելու է ինտերնետ հաղորդակցության ծառայության մատուցմամբ։ Որպես ներդրում հիմնադիրներից ստացվել է օպտիկական մալուխ՝ 5 կմ, որի 1 կմ֊ի արժեքը մոտ 80 000 դրամ է, օպտիկայի բաժանարարների մեկ հատի արժեքը 1 մլն դրամ է և տարբեր այլ ցածր արժեքային սարքավորումներ, վայֆայ սարքեր, որոնց միջոցով պետք է ատեղծվի օպտիկամալուխային ցանց, որը մեր ՍՊԸ֊ի համար հանդիսանալու է հիմնական միջոց, օգտակար ծառայութբան ժամկետը մոտ 50 տարի։
Հիմա հարցս. ինչպե՞ս պետք է ձևակերպել այս ամենը, կրեդիտում հասկանում եմ 311, իսկ դեբե՞տը։ Ինչպե՞ս ձևակերպել ցանցի ստեղծում` որպես կազմակերպության ներսում ստեղծվո՞ղ ՀՄ, և այդ բարձր արժեքով սարքավորումները, որոնք իրենք էլ կարող են հանդիսանալ ՀՄ, ինչպե՞ս ներառել ընդհանուր ցանցի ստեղծման մեջ։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։

Ռուբ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունն ունի շահութահարկից չնվազեցվող ծախսեր (չհիմնավորված գնում, արտարժույթի փոխանակումից կրած վնաս և հարկերի ուշ վճարման համար հաշվարկված տույժ), ապա ինչպե՞ս պետք է տրվեն հաշավապահական ձևակերպումները, որպեսզի ստանամ ճիշտ հաշվեկշիռ։

Արմեն.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ստացել է լիզինգով սարքավորում՝ 3 000 000 ՀՀ դրամով, և յուրաքանչյուր ամիս լիզինգը դուրս է գրում հաշիվ՝ վարձավճար – 110 000, տոկոսագումար – 22000։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել ձեռք բերելուց սկսած։ Շնորհակալություն։

Աննա.

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ալիքների հեռարձակման կամ ինտերնետ ծառայություն է մատուցում ֆիզ. անձ բաժանորդների, իսկ վճարումներն ընդունում է թել-սել կամ այլ վճարային համակարգով, եկամուտը ե՞րբ և ի՞նչ փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչել։ Ու եթե մինչ այժմ վճարը ստացել ենք կանխիկ և միանգամից ճանաչել հասույթ (դտ 2511, կտ6114), արդյո՞ք դա սխալ չի։ Թե՞ պետք էր յուրաքանչյուր ամիս բաժանորդների քանակով դեբիտորական պարտք ձևակերպել, հետո նոր ցույց տալ վճարումը։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Մելինե.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Կասեք խնդրեմ՝ ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձից պահվող դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմել է 6 000, սակայն փոխանցվել է 8000: Ստացվում է 2 000 դրամ կանխավճար է, ո՞ր հաշվով ձևակերպել: Եվ աշխատավարձից պահվող սոց. վճարի հաշիվը 5251-ն է՞։ Շնորհակալություն։