Լիցենզիայի ստացման դեպքում

Արտակ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ստացել է շինարարության լիցենզիա։ Ինչպե՞ս հաշվապահորեն արտացոլեմ վճարումը և ամորտիզացիան։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վճարումը պետտուրքն է, ծախս է: Ի՞նչ ամորտիզացիա կգրեք։

Արման

Լիցենզիան ոչ նյութական ակտիվ չէ՞

Անահիտ

Պետ.տուրքը ամբողջ գումարի չափով դիտարկում եք ծախս՝ դտ-7138, կտ-5249, կամ քանի տարով որ տվել են, գումարը բաժանեք այդ տարիների վրա, և յուրաքանչյուր տարի այդ չափով ամորտիզացրեք: Պետ.տուրքի հաշվի համարը իմացեք ու փախանցեք:

Ալլա

Եթե օրինակ պետ տուրքը վճարել եք 01,06,2022թ-01,06,2023թ համար, ապա 2022թ համար ծախս կճանաչվի 01,06,22-31,12,22թ մասը, իսկ մյուս մասը կճանաչվի ծախս արդեն 2023 թ -ին։

Մարինե

Պետ. տուրքի վճարումը՝ ԴՏ 1314 ԿՏ 2521 ( եթե վճարումը կատարված է հաշվարկային հաշվից), ԴՏ 1314 ԿՏ2511 (եթե վճարումը կատարված է դրամարկղից), մաշվածությունը (ամորտիզացիան) ԴՏ 7132 ԿՏ 1324: Հաշվի առեք այն փաստը, թե երբ եք ստացել լիցենզիան, այսինքն առաջին տարվա համար որ ամսին ստացել եք, այդ ամսվանից մինչև 31,12,2022թ, համարեք ծախս, օրինակ՝ եթե ստացել եք 01,07,2022թ,ապա 2022թ, համար ծախս կճանաչվի 01,07,2022թ,-31,12,2022թ,, իսկ 2023թ, համար արդեն կլինի մեկ տարի, քանի որ 01,07,2023թ, նորից վճարելու եք տարեկան պետ տուրք: