22/10/2026

ԱԱՀ

Արեգա.

Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց. ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից ստացել է «լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ»։ Հարց. կարելի՞ է առանձնացված ԱԱՀ հաշվանցել։ Ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումները։ Լիզինգի առարկան՝ արևային կայաններ-մարտկոցներ։

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, մանրածախ առևտրում ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, հատը՝ 650: Պետք է ավելացնի միայն հավելագի՞ն՝ 15%: Բայց ինքնարժեքը կլինի 650-16.67%։

Բարև բոլորին: Ինձ ո՞վ կարող է ասել՝ կազմակերպությունը հուլիսին գրանցվել է ու չի մոտեցել հաշվապահություն, ոչ էլ գործ է արել, անցել է ԱԱՀ։ Հիմա պետք է ես զրոյականներ ուղարկե՞մ ու դադար տամ, հունվարից նորի՞ց բացեմ, որ միկրո կարողնամ հայտ տամ։

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում վաճառքից, կարո՞ղ է արդյոք գնման արժեքից պակաս արժեքով վաճառել, և մաքսազերծման ժամանակ մուծված ԱԱՀ-ն հաշվանցվում է։

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ “транзитная декларация” փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։

Հարց 1․ Դա նորմա՞լ է

Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։

Մարիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Շինարարական կազմակերպությունը զբաղվում է և՛ արտադրանք տալով, և՛ վաճառքով։

1.Չունի ՀԴՄ, եկամուտը ստանում է բանկային հաշվի վրա, արդյո՞ք պետք է այդ եկամուտները գրել դրամարկղի գրքում։

2.Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարվա կտրվածքով, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Ունի նաև գրանցված աշխատողներ, դա գիտեմ Ձև 189 է։

3.ՀԴՄ ունենալը պարտադի՞ր է, թե՞ ոչ։

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունը, որն աշխատում է շրջհարկով, ցանկանում է ներմուծել ավտոբուս՝ 23 նստատեղ ունեցող՝ Վրաստանից։ Կասեք՝ ԱԱՀ -ից ազատվա՞ծ է։ Կանխավ շնորհակալ եմ։

Արմինե.

ԱԱՀ-ով աշխատելիս, շահութահարկը հաշվարկելուց ակցիզային հարկը հանվու՞մ է նոր հաշվարկվում։ Իրացման շրջանառություն՝ ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտ՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները։

Աննա.

Ողջույն բոլորին։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել հետևյալ իրավիճակում: Ուրեմն, Ա/Ձ-ն զբաղվում է կահույքի արտադրանքով և ունի դպրոցի հետ պայմանագիր: Որպես արտադրող ներկայացրել ենք միկրո համարվելու հաշվետվություն: Այս ընթացքում դուրս ենք գրել 4 հաշիվ Բ-ով: Այսօր ստանում ենք կամերալ, որտեղ նշված է, որ ներկայացված չէ օգոստոս ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն: Հարց 1՝ արդյո՞ք կարող ենք չհամաձայնվել հարկային մարմնի կայացրած որոշման հետ և համարվել միկրոձեռնակարատիրության սուբյեկտ, որպես արտադրող: Հարց 2՝ համաձայն լինելով հարկայինի որոշման հետ, ի՞նչ տվյալներ նշել ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, եթե դուրս են գրվել հաշվարկային փաստաթղթեր:

Կանխավ շնորհակալ եմ։

Արեգա.

Հարցս ուղղում եմ գործող հաշվապահներին և կանխավ հայտնում շնորհակալություն:

Հարցի բովանդակությունը հետևյալում է. ԱԱՀ վճարող կազմակերպությունը 27.10.22թ. ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ հետ կնքել է լիզինգի (վերականգնող էներգիայի ) պայմանագիր: Լիզինգի առարկա հանդիսացով առարկայի արժեքը կազմում է՝ 26 920 000 դրամ, 27.10.22թ. վճարվել է՝

ա. կանխավճար՝ 4 000 000դրամ,

բ. ապահովագրավճար՝ 116000 դրամ:

31.10.22թ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ դուրս է գրել հարկային հաշիվ՝ անվանումը Չափի միավ քանակը արժեքը ԱԱՀ ընդամենը՝

Մեկնարկային ամիս 1 3333333.3 666666.7 4000000

վարձավճար

վարձավճար ամիս 1 376114.1 75222.8 451336.9

Տոկոսագումար ամիս 1 40188.5 0 40188.5

ընդամենը 3749635.9 741889.5 4495525.4

Խնդրում եմ տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները։

Աննա.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատողը կազմակերպությունը զբաղվում է մեքենայի առքուվաճառքով։ Ավտոմեքենան ներմուծելիս վճարված ԱԱՀ-ի գումարը ե՞րբ կարող է ստանալ որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար։ Նկատի ունեմ, ԱԱՀ-ի հաշվետվությամբ ներմուծումից առաջացած դեբետային գումարը ե՞րբ է մուտքագրվում միասնական հաշվին։ (Համապատասխան դիմումը 261 ձևը ներկայացնելուց հետո նկատի ունեմ)։

Հայկ.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, նախկինում աշխատել ենք շրջհարկով, հիմա ներկայացրել եմ 01.11.2022թ-ից ԱԱՀ վճարող համարվելու հաշվետվություն։ Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ պարտադիր հաշվետվություններ պիտի ուղարկեմ, և ի՞նչ առանձնահատկություններ կան ԱԱՀ-ի հետ կապված, որ պետք է իմանալ: Շնորհակալություն

Սուրեն․

Բարև Ձեզ, նման հարց ունեմ։ Ֆիրման ԱԱՀ վճարող է։ Հիմնադիրը ներդրում է արել կանոնադրական կապիտալում անշարժ գույքի տեսքով։ Հիմա ֆիրման ուզում է այդ գույքը անհատույց տրամադրի հիմնադրին։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում այս դեպքում, հոդված էլ կասե՞ք՝ նայեմ։

Արա․

Շրջանառության հարկ վճարող եմ, սակայն սխալմամբ ներկայացրել եմ ավելացված արժեքի և ակզիզային հարկի միասնական հաշվարկ (թիվ 260 ձև), որի պարտավորությունը ես չունեմ: Ինչպե՞ս ես ուղղեմ սխալը, քանի որ ես շրջանառության հարկ վճարող լինելու ժամանակ չունեմ պարտավորություն 260 ձևը ներկայացնելու համար: Անհրաժե՞շտ է նույն հաշվարկը զրոյական տողերով ներկայացնեմ, թե ՞ դիմեմ ՊԵԿ՝ հաշվետվությունը չեղյալ համարելու համար:

Նարեկ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որի ժամանական վճարել է ԱԱՀ և մաքսատուրք։ Մի քանի ամիս անց կատարվել է ներմուծման հայտարարագրի ճշգրտում, որից հետո նվազել է ԱԱՀ-ն և մքսատուրքը։ Կասե՞ք` ինչպե՞ս պետք է ճշգրտեմ ԱԱՀ-ի հաշվետվությունը:

Գրիգոր.

Հարկման ընդհանուր դաշտում աշխատող կազմակերպությունը ծառայություն է մատուցել, որը համաձայն ՀՕ 64 հոդվածի ազատված է ԱԱՀ-ից: Ի՞նչ փաստաթուղթ է դուրս գրում (հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր…)։

Քրիստինա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ՍՊԸ-ի մեքենաների համար ու ստացել են հարկային հաշիվ, որտեղ բացի ԱԱՀ-ից կա նաև բնապահպանական հարկ 1-% չափով։ ՀԻմա դա պետք է վճարի՞ ՍՊԸ-ն։ Ավելացնեմ, որ ՍՊԸ-ն չի հանդիսանում բնապահպանական հարկ վճարող։

Հրանուշ․

Բարև Ձեզ։ Եթե Ռումինիայում գտնվող ընկերությունը մատուցում է ՀՀ-ում գտնվող ընկերությանը (ԱԱՀ-ով աշխատող) խորհրդատվական ծառայություններ, հաշիվ-ապրանքագրերի հիման վրա կատարվում է վճարում տվյալ ընկերությանը։ Նման դեպքում ՀՀ-ում գտնվող ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ, և խնդրում եմ հուշել նման ծառայության տեսակը հարկվելու՞ է արդյոք ՀՀ-ում շահութահարկով, և եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով։ Նախապես շնորհակալություն։

Անահիտ․

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը դեպի Ռուսաստան ծրագիր է վաճառել (արտահանել) ֆիզ անձին, քանի որ այն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, հայտարարագիր չկա, միայն հաշիվ ապրանքագիր և պայմանագիր է կազմվել։
Հարցս հետևյալն է՝
1․ Արտահանման հայտարարգիրը կազմելու համար որպես արտահանման ամսաթիվ ո՞րը կարող եմ հիմք ընդունել
2․ արդյո՞ք այդ փաստաթղթերը բավարար են արտահանում ձևակերպելու համար
3․ և եթե այդ ֆիզ անձը հարկեր չի վճարելու, առանց իր հարկերի վճարման ծանուցումը մեզ ուղարկելու, ես կարո՞ղ եմ այն ամեն դեպքում ձևակերպել որպես 0% դրույքաչափով հարկվող գործարք

Եթե արտահանումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ծրագրային ապահովում է, այդ դեպքում ինչպես պետք է ձևակերպել արտահանումը և լրացնել հայտարարագիրը արտահանման, եթե չկա ապրանքային հայտարարագիր կամ ավիաբեռնագիր։

Gegham Bagrazyan․

Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ձեռք բերումների համար վճարման պահը կապ չունի ԱԱՀ-ի հաշվանցման հետ, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել՝ եթե հաշիվը ստացել եմ սեպտեմբերին, վավերացրել եմ հոկտեմբերին և վճարը կատարել հոկտեմբերին, կարո՞ղ եմ սեպտեմբերին հաշվանցել։ Նախօրոք շնորհակալ եմ։

Նարեկ.

Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից հաշիվ է ստացել՝ լիզինգի հանձնման-ընդունմա ակտ։ Այդ հաշվի մեջ առանձնացված ԱԱՀ-ն չպե՞տք է հաշվանցեմ։ Ո՞ր օրենքը կամ որոշումը պետք է կարդամ դրա հետ կապված։

Կարեն.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը օտարերկրյա ընկերությունից անհատույց գումար պետք է ստանա իր ապրանքի առաջխաղացման նպատակին ծառայեցնելու համար, իսկ այդ գումարով պետք է ՌԴ-ից նույն նպատակով գույք ձեռք բերվի։ Խնդրում եմ նշեք, ո՞ր հաշվետվության մեջ է անհատույց դրամական միջոցը երևալու և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալ եմ։