Հարկային դաշտի փոփոխություն

Բարև բոլորին: Ինձ ո՞վ կարող է ասել՝ կազմակերպությունը հուլիսին գրանցվել է ու չի մոտեցել հաշվապահություն, ոչ էլ գործ է արել, անցել է ԱԱՀ։ Հիմա պետք է ես զրոյականներ ուղարկե՞մ ու դադար տամ, հունվարից նորի՞ց բացեմ, որ միկրո կարողնամ հայտ տամ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Այո, զրոյական հաշվետվությունները ներկայացրեք, դադար տալ պետք չի, հունվարին կարող եք միկրոյի հայտարարությունը ներկայացնել։

Zoya
Zoya
3 տարի առաջ

Չմոռանաք շահութահարկի հաշվետվությունն էլ զրոյական տալ:

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

2022թ. VII, VIII, IX, X, XI, XII ամիսների համար՝ ներկայացնել ԱԱՀ-ի 0-ական հաշվետվություններ, տարեկան 0-ական շահութահարկ: 2023թ. համար ներկայացնել միկրոյի հայտարարություն՝ եթե գործունեությունը բավարարում է այդ դաշտում լինելու պայմաններին: