22/10/2026

ԱԱՀ

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել տալ ճիշտ հաշվապահական ձևակերպում: Հաճախորդը վերադարձրել է ապրանք, որի արժեքի մի մասը վճարվել է բոնուսային քարտի կուտակումների միջոցով: Ապրանքի գինը եղել է 11 000 դրամ, առձեռն վճարվել էր 9 900 դրամ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով:

Սոնա Ղազարյան.

Եթե ունենք արդեն ԱՁ, աշխատում ենք շրջ. հարկով, ապա նոր ՍՊԸ բացելու դեպքում, որը աշխատելու Է ԱԱՀ-ով, ինչպե՞ս կազդի դա ԱՁ-ի հարկատեսակի վրա: Արդյո՞ք երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:

Դավիթ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում, բեռնափոխադրող ընկերությունը հայկական ընկերություն է և բեռնափոխադրման համար մեզ հաշիվ է դուրս գրելու: Կասե՞ք՝ ինչպես է հաշվարկելու ԱԱՀ-ն և մաքսատուրքը:

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Նարինե.

Բարև ձեզ:

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից, տվյալ երկրի տրանսպորտով, որի հետ առանձին կնքվել է տրանսպորտային ծառայության պայմանագիր, ինվոյս:
Հարց 1՝ հայտարարության մեջ ապրանքի արժեքում ներառե՞մ տրանսպորտային ծախսը, թե՞ ոչ:
Հարց 2՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն տալու՞ եմ, քանի որ ծառայություն է մատուցված ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից (գումարը փոխանցված է):
Հարց 3՝ ԱԱՀ-ի հաշվարկի 17 տողում միայն ներմուծված ապրանքներ է ուզում, տրանսպորտի արժեքը գումարեմ ապրանքի գնին նոր ԱԱՀ հարկ հաշվարկե՞մ:

Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ․

Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն, զբաղվելու է քսերոքսի ծառայությամբ, պարզ է, որ 20 % է հարկվելու ԱԱՀ, իսկ եկամտային և սոց․ վճար ամսակա՞ն է հարկվելու և որքա՞ն։

Ալլա.

ԱԱՀ-ից ազատված հարկով հաշիվը պետք է գրեմ սեպտեմբերին տեղեկանքը ստանալուց հետո, բայց այդ հաշվի հետ կապված ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցել եմ նախորդ 2 ամիսների ընթացքում, որը երևում է հաշվետվությունների մեջ, ձևակերպել եմ դտ 226 – կտ 521: ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման: Թղթակցությունները կգրե՞ք, և տեղեկանքը հարկային պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ և ի՞նչ ժամկետում:

Նունե.

Հարգելի հաշվապահներ, եթե Հայաստանի կազմակերպությունը պայմանագիր է կնքում Ղազախստանի կազմակերպության հետ, և ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետությունում, պայմանագրում նշվում է, որ մեր կողմից կնքած պայմանագրում ԱԱՀ-ի գումարը վճարվում է, ի՞նչ հարկեր են վճարվում, եթե մեր ֆիրման աշխատում է ԱԱՀ-ով:

Արա.

Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո՞, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն՝ 115 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:

Գարիկ.

Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:

Կանխավ շնորհակալություն:

Արա.

Հանդիսանում եմ ներմուծող ընկերություն: Ռուսաստանից Հայաստան ապրանք ներմուծելիս ինչպե՞ս ես կարող եմ վերադարձնել Ռուսաստանին վճարված ավելացված արժեքի հարկը: Խնդրում եմ, բացատրեք ընթացակարգը:
Ներմուծման ընթացքում որոշ ապրանքներ դարձել են ոչ պիտանի, ինչպե՞ս ես տվյալ ապրանքների ոչ պիտանի դառնալու պարագայում կարող եմ ազատվել ավելացված արժեքի հարկից:
Խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Վեռոն» ծրագիրը, և ինչպե՞ս են օգտվում:

Արմեն.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է՝ ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ՝

1) գործարքը բաժանել մասերի և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ,
2) դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով:

Աշոտ.

Հարգելի գործընկերներ, ԱՁ-ն, որը զբաղվում է և՛ արտադրությամբ, և՛ առևտրով, իր դիմումի համաձայն անցնում է հարկման ընդհանուր համակարգ (ԱԱՀ): Անցնելու պահին ունի մնացորդներ, որոնց արժեքում կա ներառված ԱԱՀ։ Հնարավո՞ր է արդյոք հաջորդող ժամանակաշրջաններում կատարել ԱԱՀ-ի հաշվանցում մնացորդային ԱԱՀ-ից։

Արմեն.

Հաշվապահներ ջան, եթե անձը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք դրանից հետո կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ, թե՞ միայն ընդհանուր դաշտ՝ շահութահարկ և ԱԱՀ:

Տաթև.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ձևակերպել հետևյալ խնդիրը՝ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել ապրանքներ՝ 10 հատ 210 հազ. դրամ առանց ԱԱՀ։ Ձեռք բերված ապրանքներից վաճառել է 5 հատ 120 հազ. դրամ առանց ԱԱՀ։ Որոշել բյուջե վճարման ենթակա գումարը։

Աննա.

ԱԱՀ հաշվարկում «ՀՀ տարածքում ստացված ծառայություններ» տողում ի՞նչ ծառայությունների արժեքներ եք գրում բացի ստացված հաշիվներից: Արդյո՞ք գրում եք բանկային ծախսերը կամ այլ նմանատիպ ծախսեր:

Շնորհակալ եմ:

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:

Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ արտերկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքի մեջ ներառվող ուղղակի և անուղղակի ծախսերի հետ կապված, արդյո՞ք մաքսային ձևակերպման ժամանակ վճարված 10+20% – ները ներառվում են ինքնարժեքի մեջ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2018թ-ին աշխատել է շրջանառության հարկով, 2018թ. նոյեմբերին հատել է ԱԱՀ շեմը: Հարց. 2019թ-ի համար ինչպե՞ս է հաշվարկվելու շահութահարկի կանխավճարը: Արդյո՞ք պետք է հաշվի առնել նաև շրջանառության հարկի մեջ շահութահարկի 40% բաժինը, թե՞ ոչ:

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Մանրամասն

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ, ապա ԱՁ-ն արդեն 20 տոկոս ԱԱՀ-ո՞վ է հարկվում:

Շնորհակալություն: