ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիա

ԱԱՀ-ի հաշվարկում նշվում են միայն ԱԱՀ պարունակող հաշիվների գումարները։ Ձեր կողմից նշված բանկային և նմանատիպ ծախսերը հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկում:

Սիմոն

Իհարկե եթե մոռացել կամ չեք հիշել շրջ. հարկով աշխատելու դիմումը տալ, ապա, ուզեք թե չուզեք, պետք է աշխատեք ԱԱՀ-ով: Այս դեպքում բոլոր ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի հանրագումարը պետք է ներկայացնեք, բայց ԱԱՀ-ի 20 %-ը պետք է ցույց տաք փաստացի ստացված ապրանքների կամ ծառայությունների գումարը:

Արա

Եթե ՀԿ-ն մոռացել է շրջանառության հարկի հայտարարությունը, ապա, անկախ հաշվարկային փաստաթղթի ձևից, նա պարտավոր է շրջանառության հարկի փոխարեն վճարել ավելացված արժեքի հարկ: Օրենքը համր է և մոռացողների համար ոչ մի արտոնություն չի տալիս:

Արա

Եթե ՀԿ-ն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում, ապա կարող է գրել հարկային հաշիվ:

Արմեն

Հկ-ն չի համարվում շրջանառության հարկ վճարող և շրջանառության հարկ վճարող համարվելու մասին դիմում չի ներկայացնում, իսկ ԱԱՀ-ի մասով պետք է իրացման շրջանառությունը գերազանցի 115 մլն-ն, նոր սկսի դուրս գրել հարկային հաշիվ: