22/10/2026

անհատ ձեռներեց

Գագիկ.

Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի վերջին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է խորհրդատվական ծառայություններ։ Արդյո՞ք հոկտեմբեր ամսվա համար պիտի վճարվեն 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառությա՞ն (հաշվի չառած, որ Ա/Ձ-ն բացելուց հետո 2 ամսվա շրջանառությունը 1մլն-ից քիչ է)։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել ու վճարման ժամկետները։ Շնորհակալ եմ։

Տիգրան.

Բարև Ձեզ: Ես ունեմ միկրո ԱՁ /96.09.0/, հուշանվերների վաճառքով եմ զբաղվում, այդ հուշանվերները ներկրում եմ ՌԴ-ից: Վաճառում եմ իմ հիմնական հաճախորդներին, որոնք վերավաճառում են առանց ՀԴՄ: Ես կարոո՞ղ եմ իմ ԱՁ-ով, Հդմ-ով, իմ տնից վաճառք իրականացնել: Եթե այո, ապա իո՞նչ հարկեր պիտի մուծեմ: Կանխավ շնորհակալություն:

Արտակ.

Բարև Ձեզ:
Կասե՞ք` օնլայն մարկետ փլեյսը ի՞նչ հարկատեսակով կարելի է աշխատացնել: Կարո՞ղ եմ ԱՁ գրանցեմ, շրջհարկով աշխատեմ: Կամ միգուցե ավելի հարմար բան կա:
Մարկետփլեյսը սեփական ապրանքներ չունի, ամեն ինչ ուրիշ ընկերությունների է պատկանում, այդ թվում՝ արտասահմանյան: Ներմուծում ու արտահանում էլ ենք անում:
Կանխավ շնորհակալություն:

Սերյոժա.

Ա/Ձ գործում է 2021թ. օգոստոսից, չունի աշխատող: 2022թ. հունվարի 13-ին ուղարկել/հանձնել է ձև 256 ու 257: Անհատ ձեռնարկատերը ծն. 1989թ. սոց. վճար պե՞տք է կատարի կուտակային ֆոնդի համար և այդ առումով տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, դրոշմանիշային վճար կատարո՞ղ է համարվում տվյալ Ա/Ձ-ն:

Արուս.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
– պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
– եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
– որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
– եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
– առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:

Օվսաննա.

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է. ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտը (չնայած այն փաստին, որ ոչ մի հաշվետվություն չի ներկայացնում, քանի որ հարկային արտոնություն ունի) տարեկան դրոշմանիշային վճարը պարտավո՞ր է վճարել։ Կանխավ շնորհակալ եմ:

Դիանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: ԱՁ-ն ցանկանում է բարեգործական ընկերությանը պատվիրված արտադրանքի հետ որոշակի քանակ էլ որպես նվեր տալ: Հուշեք խնդրում եմ` դա ինչպե՞ս պետք է ձևակերպվի և հարկվի: Արդյո՞ք պետք կլինի e-invoicing-ով 0-ական հաշիվ գրել:

Մարի․

Բարև Ձեզ, հարգելիներս: Ո՞վ կօգնի լրացնել ԱՁ միկրոձեռնարկատեր, տարեկան հաշվետվությունները: Աշխատող չունենք: Գիտեմ, որ 256, 257 ձևերն են, բայց առաջին անգամ եմ ուղարկելու: Պետ․ ռեգիստրի կողմից տրված քաղվածքում գործունեության տեսակը գրված է 47.65.0, խանութ է, որտեղ վաճառվում են ծննդյան օրվա պարագաներ, փուչիկներ, փայտից հուշանվերներ և այլ նմանատիպ ապրանքներ: Շնորհակալություն։

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ ԱՁ, մինչ այս տարի ԱՁ-ն գործել է շրջանառության հարկով: 2022-ից ցանկանում եմ անցնել միկրոյի, բայց այդ դեպքում աշխատանքային ստաժ չի գրանցվում: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ ես գրանցվել որպես վարորդ իմ ԱՁ-ում, որպեսզի ստաժի դադարում չլինի:
Կանխավ շնորհակալ եմ:

Գոհար.

Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցված է մայիս ամսից, մինչև հունիսի 20-ը ներկայացրել եմ մայիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, այլ հաշվետվություն ունե՞մ ներկայացնելու տարվա համար:

Քրիստինե.

Բարև բոլորին։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Հարցս. Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատեր է, կարում է հագուստ, պայուսակ/կտորից/, պատրաստում է տարբեր տեսակի կտորից տիկնիկներ, արտադրած ապրանքի վրա ձեռքով նկարում է և ունի մուլտհերոսների ծառայություն։ Խնդրում եմ ասեք` ո՞ր տնտեսական գործունեության դասակարգիչները ընտրեմ։ Նախապես շնորհակալություն։

Գևորգ․

Բարև ձեզ: ԱՁ գրանցելուց հետո ասեցին՝ պետք է գրանցվեմ հարկայինում, հարկային գնացի, ասեցին՝ օնլայն պետք է գրանցվեմ, taxservice կայքում, հիմա գտել եմ այդ տեղը, ուզում եմ հասկանամ՝ ճի՞շտ տեղն եմ, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ է ուզում։ Նկարը կցել եմ։

Նարինե․

Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել:

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն իրացման շրջանառություն չունի, երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու՞ է, և շահութահարկի հաշվարկում ցույց տալու՞ է շահութահարկը: Մի հարց էլ. եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, նրա համար 2022թ. շրջհարկի հայտարարություն պե՞տք է տալ, թե՞ երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ պիտի տալ: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Նոր տարին, թող այն լինի բազում ձեռքբերումների տարի: