Նորաբաց ԱՁ

Գևորգ․

Բարև ձեզ: ԱՁ գրանցելուց հետո ասեցին՝ պետք է գրանցվեմ հարկայինում, հարկային գնացի, ասեցին՝ օնլայն պետք է գրանցվեմ, taxservice կայքում, հիմա գտել եմ այդ տեղը, ուզում եմ հասկանամ՝ ճի՞շտ տեղն եմ, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ է ուզում։ Նկարը կցել եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Սկզբից պետք է ներբեռնեք պայմանագիրը, ստորագրեք, հետո նոր ստորագրած պայմանագիրը բեռնեք։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ներբեռնել սեղմելուց ասում է` “Դաշտի արժեքը սխալ է”, բայց ամեն ձևով փորձել եմ համարը գրել:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Գնացեք հարկային, թող օգնեն, եթե չեք ուզում դիմել հաշվապահի օգնությանը։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Գնացել եմ, ասել են` օնլայն ամեն ինչ պետք է անեք:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Իսկ ընդհանրապես կապ չունի չէ, ո՞ր հարկային եմ գնում, հաշվառված եմ շենգավիթում, կարո՞ղ եմ չէ ուրիշ շրջանի հարկային գնալ:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այո, իրենք պետք է օգնեն։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Իսկ նույնականացման քարտ ակտիվ ստորագրությամբ ունե՞ք, որ պայմանագիրը ստորագրեք, ու էլեկտրոնային մեյլ պետք է նշեք:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այո, ունեմ, այդի քարտի հետ են տվել եթե ճիշտ եմ հասկանում, բայց ոնց պիտի կայքում այդ ամենը անեմ:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ակտիվ ստորագրության համար ևս 3000 առանձին պետք է վճարեք:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ստորագրելու համար համակարգչում պետք է ծրագրերը ունենալ ու քարտի սարքը:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն, մի բան էլ հարցնեմ. պայմանագիրը` ԱՁ-ի, թվային տարբերակով չունեմ, օնլայնով էլ չեմ կարող գրանցվել որպեսզի ստանամ, որովհետև արդեն գրանցված եմ, հիմա սկանավորե՞մ թուղթը, դարձնեմ pdf և ստորագրությունը դնե՞մ:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ես էլեկտրոնային եմ արել դա, չեմ կարող ասել` իրենցից հարցրեք, միշտ էլեկտրոնային եմ ստորագրել, համ էլ հաշվի առեք, որ միկրոյի կամ շրջհարկի հայտարարությունը 20 օրվա ընթացքում մեկ է ներկայացվում է էլեկտրոնային ստորագրությամբ:

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Դիմեք հաշվապահի: