22/10/2026

առցանց

Սոնա.

Ողջույն: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՌԴ-ից ապրանքների /կոսմետիկա/ ներկրման մեխանիզմը։ Նախատեսում եմ ներկրել կոսմետիկա և խնամքի միջոցներ։ Հարցերս հետևյալն են.
1. Ֆիզ. անձով ներկրումն է ավելի՞ արդյունավետ, թե՞ իրավաբանական անձով /ԱՁ/:
2. Ի՞նչ հարկատեսակով է հարկվում /տոկոսը և հաշվարկման կարգը/, և բոլոր մնացած վճարները /եթե այդպիսիք առկա են/:
3. Եթե ներկրեմ և վաճառեմ օնլայն, ապա հարկայինում խնդիր չե՞մ ունենա:

Բարև Ձեզ:

Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրեր պատրաստելով, պլանավորում եմ ծառայություններ մատուցել արտասահմանում գտնվող հաճախորդներին /ամբողջ գործընթացը օնլայն է լինելու/: Մի քանի հարց ունեմ․

  1. Արդյո՞ք պարտադիր է գրավոր պայմանագրի կնքումը, թե՞ հնարավոր է աշխատել առանց պայմանագրի կամ օրինակ՝ կայքում տեղադրվող օֆերտայով: Ի՞նչ-որ տարբերակ կա պայմանագիրը ոչ թղթային եղանակով կնքելու, օրինակ՝ Կանադայում ապրող մարդու հետ:
  2. Արդյո՞ք պարտադիր է հաշիվ ապրանքագրի դուրս գրումը ու ո՞ր դաշտերն են պարտադիր /արդյո՞ք պարտադիր է ճշտել հաճախորդի անձնագրային տվյալները/:
  3. Եթե փոխանցումը լինի միջնորդ ֆին. կազմակերպության միջոցով՝ /օրինակ Skrill, TransferWise, Payoneer/ Ա/Ձ հաշվեհամարին, արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի: Էս դեպքում հնարավո՞ր է, որ ՀՀ բանկ փոխանցման մեջ չերևան փոխանցողի տվյալները:
  4. Եթե ուղղակի դուրս գրեմ հաշիվ հաճախորդի անունով, փոխանցվող գումարի չափով, և գումարը խնդրեմ փոխանցել Ա/Ձ հաշվեհամարիս՝ խնդիրներ կլինե՞ն:

Կարո՞ղ եք նաև տրամադրել հաշվապահական կազմակերպության տվյալներ, որը զբաղվում է նման հարցերով։

Անահիտ.

Բարև Ձեզ: Զբաղվում եմ բնակչության պատվերով՝ հագուստի արտադրությամբ, գործում եմ որպես միկրոձեռնարկատեր ֆիզիկական անձ։ Հարցս հետևյալն է, քանի որ ուզում եմ համացանցով ևս պատվեր ստանալ, գիտեմ, որ էլ միկրոձեռնարկատեր չեմ կարող լինել: Ա/Ձ գրանցելու դեպքում ի՞նչ հարկեր եմ մուծելու, ե՞րբ եմ մուծելու, և ամենակարևոր հարցը՝ ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Ինձ մոտ պատրաստի ապրանք չկա, պատվերով եմ կարելու: Պե՞տք է գումար ծախսեմ ՀԴՄ սարքի վրա։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ օգնել մի այսպիսի հարցով: ԵՏՄ-ից ներմուծում եմ ունեցել: Գնել եմ 2 տարբեր օնլայն խանութներից և ներմուծել եմ Հայաստան Գլոբբինգ կազմակերպությունով: Ունեմ ավիանակլադնոյ /օդային բեռնագիր/ և եկել են մի պաթեթով: Հիմա կասե՞ք՝ խնդրում եմ, արդյո՞ք ճիշտ կլինի կազմեմ 2 հայտարարագիր, քանի որ 2 գործընկերներ են ստացվում, բայց նույն նակլադնոյի համարով: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ:

Կասեք խնդրեմ՝ ինչպիսի՞ գրանցում է անհրաժեշտ առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար: Արդյո՞ք հնարավոր է դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ անհրաժեշտ կլինի գրանցվել որպես ֆիզ. անձ կամ Ա/Ձ: Քանի՞ տոկոս կկազմեն հարկերն ու այլ վճարները: Արդյո՞ք անհրաժեշտ է վարել հաշվապահություն նման գործունեության համար:

Խոսքս մասնավորապես վերաբերում է Upwork ու Fiverr հարթակներին:

Կանխավ շնորհակալ եմ:

Նարեկ.

Բարև Ձեզ: Ես և կինս պլանավորում ենք զբաղվել հագուստի օնլայն վաճառքով, որպես ընտանեկան բիզնես։ Հարցս հետևյալն է. ապրանքներն առաքելիս կարո՞ղ ենք օգտվել առաքման ծառայությունից, թե՞ պարտադիր պետք է առաքվի ընտանիքի անդամի կողմից:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս են վարվում դրամարկղի գրքի հետ տարեվերջին, արդյո՞ք տարվա սկզբին գրանցվում է նոր դրամարկղի գիրք և, եթե կազմակերպությունը գործունեության դադարի դիմում է տվել, սակայն դրանից առաջ լրացնում էր դրամարկղի գիրքը օնլայն, արդյո՞ք կարող է գործունեության դադարեցման ամսվան հաջորդող ամսվա աշխատավարձի գումարը ելքագրել և դրանից հետո ինչպես պետք է վարվի գրքի հետ:

Marianna.

Բարև Ձեզ:
Ուզում եմ զբաղվել օնլայն վաճառքով՝ մանկական խաղալիքների։
1. Դրա համար անհրաժեշտ է բացել ԱՁ, թե՞ ՍՊԸ: Եթե ես նաև այլ տեղ գրանցված աշխատող եմ, ո՞ր տարբերակն է նախընտրելի այս դեպքում:
2. Ամսական և տարեկան ի՞նչ հարկեր և վճարներ է պետք անել:
3. ՀԴՄ կտրոն է պե՞տք տրամադրել յուրաքանչյուր վաճառքի համար: Եթե ֆիզ. անձին հաշիվ ուզենամ դուրս գրեմ, դրա համար պարտադի՞ր է այդ ֆիզ. անձի անձնագրային տվյալներ ունենալ:

Լիանա.

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ ասեք՝ օնլայն վաճառք իրականացնելու համար ո՞ր հարկով եմ աշխատելու, ՀԴՄ-ի անհրաժեշտություն կա, թե՞ ոչ: Խնդրում եմ բոլոր մանրամասներով ասեք: Կանխավ շնորհակալ եմ:

Արա.

Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Սյուզան․

Բարև Ձեզ։ Գլոբբինգից պատվեր կատարելու դեպքում, ո՞ր դեպքում է մաքսատան գումար վճարելու անհրաժեշտություն առաջանում։ Գլոբբինգի աշխատակցից տեղեկացա, որ 200 դոլարը գերազանցելու դեպքում է պետք վճարում կատարել, բայց նաև ինֆորմացիա ունեմ, որ նույն ապրանքից 1-ից ավել ներմուծելու դեպքում ևս պետք է վճարել։
Խնդրում եմ եթե կարող եք հստակ ինֆորմացիա տրամադրեք։
Նախապես շնորհակալ եմ։

Գագ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե ԱՁ եմ բացում և ֆրիլանսի Upwork բորսայի միջոցով պատվիրատուներ գտնում և ծրագրային ապահովում մշակում նրանց համար, ի՞նչ եկամուտ հիմնավորող փաստաթղթեր պետք է կազմեմ։

Upwork-ը ավտոմատ պատրաստում է ինվոյսներ, արդյո՞ք դա բավարար է, և արդյո՞ք դրանք պետք է ներկայացվեն հարկային մարմին:

Ինչպես նաև՝ ինչ-որ գումարի սահման կա՞, որ եթե ԱՁ-Ն աշխատում է շրջ. հարկով, ու շրջանառության չափը այդ գումարից քիչ է, նա կարողանա տարեկան 60 000 դրամ շահութահարկը չվճարել:

Բարև Ձեզ, ես Ալիբաբա կայքի միջոցով գնել եմ սարքավորում /էլեկտրոտեխնիկա/, անձնական օգտագործման համար:
Հարց առաջին. ինչպե՞ս ապահով կազմակերպեն տեղափոխումը բեռի Երևան:
Հարց երկրորդ. ի՞նչ թղթեր են հարկավոր այն մաքսազերծելու համար: Որտե՞ղ պետք է գնամ և ինչպե՞ս պետք է անեմ այդ ամենը: Եթե կա հաշվապահ և իրավաբան խնդրում եմ արձագանքեք էլի հարցեր ունեմ:

Հասմիկ.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցը վերաբերում է օնլայն խանութին, որը ներկայացնելու է այլ խանութների ապրանքը իր կայքում և ծառայության մատուցման համար հաշիվ է գրելու, որպես միջնորդ ընկերություն:

  1. Եթե այդ գործընկեր խանութներից որոշ ապրանքի քանակ ունենա օնլայն խանութի պահեստում և իրականացնի առաքում պահեստից, ՀԴՄ տպու՞մ է գործընկեր խանութը։ Այդտեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե գործընկեր խանութը տպի ՀԴՄ, մեր պահեստից առաքելու դեպքում առաքիչը պիտի գնա տվյալ խանութը ՀԴՄ վերցնի, հետո տանի ապրանքը պատվիրատուին, ինչը խելամիտ տարբերակ չէ: Հնարավո՞ր է գործընկեր խանութը տպի ՀԴՄ պլանավորված տարբերակը, ուղարկի հաճախորդի էլ. հասցեին:

  2. Եթե օնլայն խանութը տպի ՀԴՄ, ճիշտ չի լինի, քանի որ ձեռք չի բերում ապրանքը, և եկամուտներ կերևա հանրայինում, որոնք իրականում չեն ստացվում։

Խնդրում եմ, առաջարկեք՝ ինչպե՞ս այս գործընթացը կարելի է ճիշտ կազմակերպել:

Նինա․

Բարև Ձեզ:
1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։
2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։
Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։
Նախապես շնորհակալություն:

Հաշվի առնելով Ձեր և մեր անվտանգությունը` Ինֆոէքսպերտ ընկերությունը մեկնարկում է #1C դասընթացների շարք։
Հունիսի 25-ից կանցկացվի “1C հաշվապահություն” ծրագրի դասընթացը՝ ZOOM հավելվածի միջոցով: Տվյալ նախագծի դասընթացները վարելու են ոլորտի լավագույն մասնագետներն, ովքեր տարիներ շարունակ աշխատում են մեր թիմում ❗️

Դասընթացի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք գրել անձնական էջին կամ էլ. հասցեով՝ info շնիկ infoexpert.am․

Մասնակիցների քանակը սահմանափակ է ❗️
Մի՛ հապաղեք, գրանցվե՛ք հիմա ‼️

«1C Հաշվապահություն» դասընթացի գինը` 35 000 դրամ

Աննա.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ առցանց խանութ բացել սոց. կայքում, որում պատվերով ապրանքներ կվաճառեմ (արտերկրից պատվիրել ու վերավաճառել)։ Հարկերից ոչինչ չեմ հասկանում, բայց ցանկանում եմ ազնիվ աշխատել 🙂 Օգնեք հասկանալ, թե ինչից սկսեմ, ինչ ուսումնասիրեմ, Ա/Ձ պե՞տք է բացել, թե՞ ոչ։ Աշխատողներ չեն լինելու։ Շնորհակալ եմ։

Գագիկ․

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինտերնետային կայքերի ստեղծումը մտնու՞մ է գործունեության տեսակների մեջ, որոնք կարող են իրականացնել ֆիզ. անձինք և համարվել միկրոձեռնարկություն։ Թույլատրվող տեսակների մեջ 7-րդ կետում կա ծրագրային սպասարկում, արդյո՞ք դա մտնում է այդ կետի մեջ։

Գևորգ.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք։

Ես 34 տարեկան եմ, ծրագրավորող եմ ու աշխատում եմ արտասահմանյան ֆիրմայի հետ հեռակա։ Գրանցված չեմ ոչ մի տեղ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ (կամ ուրիշ ի՞նչ տարբերակ խորհուրդ կտաք)։

Ուզում եմ իմանալ հնարավոր հարկման տեսակների ու չափերի մասին:

Լուսինե.

Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:

Տիգրան.

Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ: