Առցանց վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ alibaba.am կայքից հագուստ պատվիրել և ներմուծել ՀՀ և օնլայն վաճառք իրանացնել ՀՀ- ում: Նման գործունեության իրականացման կազմակերպաիրավական ձև ընտրել եմ Ա/Ձ-ն: Խնդրում եմ ասել՝
1. Ի՞նչ մաքսավճար պետք է անեմ այն դեպքում, երբ իմ պատվիրած ապարանքի արժեքը չի գերազանցելու 200 000 ՀՀ դրամը և 31 կգ-ն:
2. Նման գործունեությունը կարո՞ղ եմ իրականացնել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե այո՛, ապա ազատվու՞մ եմ հարկերից:
3. Օնլայն վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը:
4. Արդյո՞ք ես պարտավոր եմ ունենալ ՀԿԴ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Ի՞նչ մաքսավճար պետք է անեմ այն դեպքում, երբ իմ պատվիրած ապարանքի արժեքը չի գերազանցելու 200 000 ՀՀ դրամը և 31 կգ-ն:
Ա/Ձ-ի կարգավիճակով ապրանք ներմուծելու դեպքում պետք է ԱԱՀ ու պետ. տուրք վճարեք: Ձեր նշած չափերը վերաբերում են ֆիզիկական անձանց, իսկ 2-րդ ներմուծումից հետո այն կհամարվի արդեն ներմուծում ձեռնարկատիրական նպատակներով:
2. Նման գործունեությունը կարո՞ղ եմ իրականացնել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե այո՛, ապա ազատվու՞մ եմ հարկերից:
Ոչ, առևտուրը չի կարող գործել միկրոձեռնարկատիրության շրջանակներում:
3. Օնլայն վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը:
Շահութահարկի չափը եթե ԱԱՀ դաշտում գործեք 18 տոկոս է:
4. Արդյո՞ք ես պարտավոր եմ ունենալ ՀԿԴ: Այո, պետք է ունենաք ՀԴՄ:

Nerses

1. Ի՞նչ մաքսավճար պետք է անեմ այն դեպքում, երբ իմ պատվիրած ապարանքի արժեքը չի գերազանցելու 200 000 ՀՀ դրամը և 31 կգ-ն:
Ներմուծման ապրանքի արճեքի 20 տոկոսը պետք է վճարեք բյուջե:
2. Նման գործունեությունը կարո՞ղ եմ իրականացնել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե այո՛, ապա ազատվու՞մ եմ հարկերից:
Եթե 24 մլն դրամը չգերազանցեք տարեկան՝ այո, կարող եք միկրոյի դաշտում աշխատել, շրջանառությունից հարկեր չեք վճարելու:
3. Օնլայն վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը:
4. Արդյո՞ք ես պարտավոր եմ ունենալ ՀԿԴ:
Պետք է ունենաք հդմ: