27/10/2026

բանկ

Lili.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.

ՍՊԸ բացվել է 2012 սեպտեմբերին, գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար, վարձու աշխատողների հետ պայմանագրերը լուծվել են 2012-ին, հիմնադիրը և տնօրենը նույն անձն է, տնօրենի հետ պայմանագիրը դադարեցվել է 2013 հունվարին, քանի որ անորոշ էին գործունեության ծրագրերը, էլեկտրոնային ներկայացվել են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ ապրիլին, կատարվել են բանկային փոխանցումներ բյուջե ապրիլին և հունիսին, սակայն մինչ օրս գործունեությունը ժամանակավոր չի դադարեցվել: Կարո՞ղ էր հիմնադիրը կատարել բանկային փոխանցումներ, և ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան: Խնդրում եմ հնարավորինս շտապ պատասխանել:

Կանխավ շատ շնորհակալ եմ:

Արտաշ.

Բարև ձեզ:

Իմ հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք ընկերությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին տոկոսով, ինչպես տրամադրում են, օրինակ, բանկերը, թե՞ օրենքով ինչ-որ տեղ ֆիքսված է, որ պետք է բանկ կամ վարկային կազմակերպություն լինել նման գործունեությամբ զբաղվելու համար, կամ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա է:

Շնորհակալություն:

Նարե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին. առևտրային բանկերում ակտիվները դասակարգվու՞մ են արդյոք ոչ ընթացիկի և ընթացիկի: Եթե այո, ապա խնդրում եմ նշել, թե ակտիվներից յուրաքանչյուրը որ խմբին է պատկանում: Կանխավ շնորհակալություն:

Ն.Ա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: ՍՊԸ-ի հիմնադիրը գործող տնօրենին, որի պայմանագրի ժամկետը չի լրացել, նշանակել է արտադրության պետ, իսկ գլխավոր հաշվապահին` տնօրեն: Խնդրում եմ ասեք, թե ինչպես և ում անունով հրամանը տալ, և ինչպե՞ս այդ փաստն արձանագրել 2-ի աշխատանքային գրքույկում: Եվ հետագա քայլերը ինչպե՞ս է կատարվում: Տեղեկացվու՞մ է պետ. ռեգիստրին, հարկային մարմիններին և բանկին: Կա՞ն ուրիշ այլ քայլեր, բացի վերոնշյալից: