22/10/2026

գյուղատնտեսական

Հայկ․

Բարև Ձեզ։ Գյուղատնտեսության արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն տարվա սկզբից տվել է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ։ Սխալ է չէ՞ արել, որ հայտ է ներկայացրել, պետք է ոչ մի հայտ չներկայացներ, քանի որ մինչև 115 մլն-ը ազատված է հարկերից։ Մոտ 2 ամսից արդեն հնարավոր է գերազանցի 24 մլն ի շեմը։ Կասե՞ք՝ ի՞նչ անել, երբ գերազանցի 24 մլն-ի շեմը, շրջ․ հարկի հայտ տալ, որից հետո եռամսյակային զրոյական հաշվետվություններ ներկայացնել, թե՞ որևէ հարկատեսակով աշխատելու հայտ չտալ։

Աննա․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Պանիր արտադրող ընկերությունը ձեռք է բերում կաթ գյուղացիներից՝ պայմանագրով, ակտով և տեղականքով։ Հարց՝ այս պարագայում կաթը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք և ազատվու՞մ է եկամտային հարկից։

Անահիտ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ա/Ձ, որը զբաղվում է գյուղմթերքի մանրածախ առևտրով, ի՞նչ դրույքաչափով պիտի վճարի շրջանառության հարկը, և քանի որ փաստաթուղթ չի ունենա ձեռք բերումների, ի՞նչ լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Անահիտ․

Բարև Ձեզ:

Սպանդանոցը աշխատում է շրջ. հարկով, կատարում է սպանդանոցային ծառայություն, որի համար տպում է ՀԴՄ և հասույթի 5% վճարում է որպես հարկ, բացի սպանդանոցային ծառայությունից զբաղվում է նաև մսի առք ու վաճառքով՝ գյուղացիներից գնման ակտով, Ձև1 բժշկական փաստաթղթով և համայնքապետարանի տեղեկանքով գնում է կենդանի անասուններ, գումարն էլ անկանխիկ ձևով փոխանցում է գյուղացիների բանկային քարտերին, սպանդանոցում մորթում է, որից հետո ամբողջական մսամթերքը հաշվարկային փաստաթղթով ուղարկում է հանրային սննդի կետեր։

Խնդրում եմ ինձ ասեք՝ այս դեպքում ապրանքների ձեռք բերման գումարը ծախս համարվու՞մ է, և կարո՞ղ է սպանդանոցը այս վաճառքներից հարկվի 1.5%-ով, կանխավ շնորհակալություն:

Աննա․

Հարգելի գործընկերներ, Խնդրում եմ օգնել հետևյալ մի քանի հարցերում.

1. Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: 2022թ ունեցել է նաև այլ եկամուտներ, որոնց տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է 10%-ը: Խնդիրն այն է, որ և գյուղատնտեսական արտադրանքի իրացումից, և այլ եկամոտների մասով առաջանում է վնաս: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս շահութահարկի հաշվարկը լրացնել այնպես, որ այլ եկամուտների մասով հաջորդ տարիներ տեղափոխվող հարկային վնասը ճիշտ արտացոլվի հաշվարկի 85-րդ տողում: Եթե գյուղատնտեսականի մասով եկամուտներն ու ծախսերը հավասարեցնենք, ապա այդ խնդիրը կլուծվի, բայց արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Այդ դեպքում հաշվարկի 8-րդ աղյուսակում էլ պատրաստի արտադրանքի շարժը պետք է համապատասխանի բաժին 1-ի մատակարարված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերին՝ արտադրանքի ինքնարժեքին, որը չի համապատասխանի իրական թվին:

2. Ըստ Հոդված 126 1 մասի՝ Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Ժամկետանց կրեդիտորական պարտքի դուրս գրումը, որպես այլ եկամուտ մասնակցում է տեսակարար կշռի որոշման մեջ: Այդ դեպքում շահութահարկի հաշվարկի 9-րդ բաժինը ինչպես լրացնեմ, եթե այն նախատեսված է միայն ըստ գործունեության տեսակների եկամուտների համար:

Նախապես շնորհակալություն:

Անի․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե անձը ցանկանում է զբաղվել մրգի վերավաճառքով, ունի սառցե սենյակներ և պատրաստվում է շուկայում տեղ վարձել, արդյո՞ք անհրաժեշտ է հարկային գրանցում, և ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու: Թե՞ կարող է գործել առանց գրանցման։

Ռոման․

Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության գործունեությամբ՝ լոլիկ, կարտոֆիլ: Ջերմոցը սեփականության իրավունքով չի պատկանում կազմակերպությանը, այլ վերցված է վարձակալությունով ֆիզիկական անձից անհատույց: Վարձակալական պայմանագիրը նոտարով կամ կադաստրով վավերացված չէ: Հարց․ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։

Արթուր․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: ՍՊԸ-ն զբաղվում է ձկնաբուծությամբ, և աշխատում է ԱԱՀ-ով հարկման դաշտում, խնդրում եմ ասեք

1) Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

2) Արդյո՞ք պետք է պահեստի հաշվառում կատարել

3. Ո՞նց են հաշվարկում արտադրողականությունը, և արդյո՞ք պետք չէ իմանալ՝ ինքնարժեքը ինչքան է

4. Եթե կա ձկնաբուծության հաշվապահության վերաբերվող օրենքներ կամ գիրք, խնդրում եմ հուշել՝ որտեղից կարդամ կամ ձեռք բերեմ

Արգինե.

Բարև ձեզ: Խորհուրդ տվեք խնդրում եմ. կարո՞ղ եմ արդյոք գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ /բանջարեղենի և մրգերի ավտոմատացված սորտավորման ծառայություն/ զբաղվող ձեռնարկությունը գրանցել միկրոձեռնարկատիրության հարկային համակարգով կամ որպես Ա/Ձ, եթե տարեկան շրջանառությունը չի գերազանցելու միկրոձեռնարկությունների համար օրենքով սահմանված չափը: Կանխավ շնորհակալություն

Գոհար․

Բարև Ձեզ, հագելի հաշվապահներ։ Ինձ ով՞ կարող է ուղղարկել գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի համար տրվող տեղեկանքի օրինակ կամ ասեիք, թե ի՞նչ պետք է գրված լինի։ Նաև կասեք՝ մի անգամ եթե տան այդ տեղեկանքը, այլևս պետք չի լինի չէ՞, միայն գնման ակտերով կարող եմ նվազեցում կատարել։

Ռոման.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձը շուկայից գնել է տնկիներ իր տան այգում ծառեր տնկելու համար: Ձեռքբերումից մի քանի օր հետո որոշել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բացել է ԱՁ և աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Արդյոք հնարավո՞ր է որևէ կերպ ձեռքբերված տնկիները փաստաթղթավորել այնպես, որ Ա/Ձ-ով շուկայից ձեռքբերման 20 տոկոս եկամտային հարկ չվճարի։

Արամ․

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղատնտնեսական արտադրանքի արտադրությամբ: Ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Հարց․ 1․ Ինչպե՞ս պետք է հաշվարկել Ա/Ձ-ի տարեկան սոց․ վճարը։ 2․ Արդյո՞ք առանց փաստաթուղթ հումքի ձեռքբերման համար պարտավոր է վճարել 20 տոկոս եկամտային հարկ:

Արթուր․

Բարև Ձեզ։ ԱՁ ն աշխատում էր շրջանառության հարկով, սակայն չի ներկայացրել հայտարարություն և անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է նորից անցում կատարել շրջհարկի դաշտ, թե՞ ավելի լավա կասեցվի։

Եվ եթե ԱԱՀ ի դաշտում է աշխատում և գյուղացուց երկողմանի գնման ակտով գնում է կանաչեղեն, դրա համար հարկվում է 10%՞

Եվ երրորդ հարցս․ եթե շրջհարկի դաշտում է աշխատել և վերջին եռամսյակն էլ չի ներկայացրել շրջհարկի հաշվետվություն, հիմա էլ անցել է ավտոմատ ԱԱՀ ի դաշտ, ինչպե՞ս պետք է հաշվետվությունները ուղարկել, որ ճիշտ ստացվի։

Ռոման.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Արտահանում է կատարել Ռուսաստան: Արտահանման հայտարարագրի ո՞ր կետում պետք է նշել գործարքը` ԱԱՀ-ով հարկվող, թե՞ ԱԱՀ-ից ազատված:

Սյուզաննա.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձից գյուղատնտեսական ապրանքներ` ձուկ, ձեռք բերելու համար երկկողմանի, թե՞ միակողմանի գնման ակտ է կազմվում:

Ռոման.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունը, որը ազատված է և’ շահութահարկից, և’ ԱԱՀ-ից, արդյո՞ք ազատվում է նաև հարկային օրենսգրքի 150 հոդվածի 13-րդ կետով սահմանված հարկային գործակալ հանդիսանալու պարտավորությունից:

Անահիտ․

Ես ԱՁ եմ, բանջարեղեն եմ գնում գյուղացուց և տալիս եմ հանրային սնունդի օբյեկտներին: Ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը և’ գյուղապետարանի, և’ պայմանագիր տվյալ գյուղացիների հետ: Ես ձեռք բերման փաստաթղթերը պե՞տք է ամեն օր գրեմ, ինչպե՞ս անեմ, որ ամիսը մեկ գրեմ։

Անի.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ ԱԱՀ-ի դաշտում։ Արտերկրի կազմակերպությունից ստացել է հաշիվ։ Առաջանում է արդյո՞ք ԱԱՀ 20%, քանի որ մենք գյուղատնտեսական գործունեություն ենք իրականացնում, իսկ այն ազատված է ԱԱՀ-ից: