22/10/2026

դասընթաց

Երվանդ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` 1C հաշվավահական ծրագիրը հնարավոր է youtube-ով սովորել: Հայաստանում օգտագործվող ծրագրից տարբերվու՞մ է: Կա՞ ինչ որ մեկը, որ ինքնուրույն սովորել է:

Արփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ վերապատրաստվել և գլխավոր հաշվապահի լիցենզիա ստանալ, ո՞ր կազմակերպություն խորհուրդ կտաք դիմել դասընթացների, որպեսզի լիարժեք գիտելիքներ ստանամ:

Yuar.

Բարև ձեզ:
Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի (aaaa.am) գրքերը (թեկուզ էլեկտրոնային տարբերակներով): Շնորհակալություն:

pwc

PricewaterhouseCoopers ըկերության հայաստանյան ակադեմիան կազմակերպում է դասընթացներ սկսնակ հաշվապահների համար:

“Հաշվապահություն սկսնակների համար” դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվետարության ոլորտում: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահական հաշվառման, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին:

Դասընթացները կսկսեն ս/թ մարտի 30-ին: Գրանցվեք մինչև 2015 թ. մարտի 1-ը և ստացեք 10% զեղչ: Դասընթացներին գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ մարտի 20-ը: Մարնրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 59-21-59 կամ 59-21-61:

222

Վարդգես.

Հարգելի կոլեգաներ, ողջույն:
Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Մտադիր եմ բացել կարի սպասարկման սրահ և դասընթացների անցկացման կենտրոն նույն վայրում, նույն ԱՁ-ով: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:

Արտակ.

Ընկերությունը նպատակ ունի տրամադրել կարճատև մասնագիտական դասընթացներ, օրինակ ֆինանսական մաթեմաթիկա` ավարտին մասնակիցներին հանձնելով ընկերության կողմից ոչ պետական նմուշի սերտիֆիկատներ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա Կրթության ու գիտության նախարարության կողմից կամ տեղեկացնել նախարարությանը իր մտադրության մասին:

Կանխավ շնորհակալություն:

Անի.

Ողջույն, խնդրում եմ ասացեք` համայնքային ծառայող, հեռակա սովորող ուսանողին բուհական մեկամսյա դասընթացներին մասնակցելու նպատակով ինչպիսի՞ արձակուրդ պետք է տրամադրվի, եթե նա արդեն օգտագործել է իր ամենամյա արձակուրդը: Նախապես շնորհակալություն:

LILIT.

Բարև Ձեզ: Ես՝ Լ.Նազանյանս, աշխատում եմ դպրոցում որպես գործավար: Իմ աշխատանքի մեջ է մտնում նաև գործավարությունը: Ցանկանում եմ սովորել կադրային գործերին ու ավելի հմտանալ: Խնդրում եմ խորհուրդ տվեք` որտեղ կարող եմ ես դասընթացների գնալ և հմտանալ կադրային աշխատանքում: Կանխավ շնորհակալ եմ:

Նազելի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:

Տաթևիկ.

Բարեվ Ձեզ: Ցանկանում եմ սովորել հաշվապահություն: Հետաքրքրված եմ IAB Centre կամ IATC ուսումնական կենտրոններով: Շատ շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք, թե որտեղ կարող եմ դիմել: Եթե կլինեն այլ առաջարկներ, որտեղ կազմակերպվում են հաշվապահության որակյալ դասընթացներ, խնդրում եմ նշեք: Կանխավ շնորհակալ եմ:

Robert Babayan.

Հարգելի հաշվապահ մասնագետներ, շնորհավոր Ձեր Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Խնդրում եմ Ձեր ճշգրիտ ցուցումը: Ես պատրաստվում եմ բացել ուսումնական կենտրոն, որը կազմակերպելու է լեզուների և տնտեսագիտական դասընթացներ: Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու իմ ՍՊԸ-ն: Կանխավ շնորհակալություն:

Liana.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ուզում եմ մասնակցել հաշվապահական հաշվառման դասընթացներին: Նման դասընթացներ կազմակերպող ՍՊԸ-ներ կան, բայց ես չգիտեմ` այդ դասընթացներն ավարտելուց հետո իրավունք կունենամ աշխատել որպես հաշվապահ: Ի՞նչ թույլտվություն կամ մի գուցե լիցենզիա պետք է ունենա տվյալ ՍՊԸ-ն: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնեք: Շատ շնորհակալ եմ: