Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա

Արտակ.

Ընկերությունը նպատակ ունի տրամադրել կարճատև մասնագիտական դասընթացներ, օրինակ ֆինանսական մաթեմաթիկա` ավարտին մասնակիցներին հանձնելով ընկերության կողմից ոչ պետական նմուշի սերտիֆիկատներ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա Կրթության ու գիտության նախարարության կողմից կամ տեղեկացնել նախարարությանը իր մտադրության մասին:

Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Կարեն
Կարեն
13 տարի առաջ

Նախարարության կողմից լիցենզիա ստանալու կարիք չկա, քանի որ օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում չի նշված դասընթացների անցկացման մասին: Միայն անհրաժեշտ է արտոնագիր ստանալ հարկային տեսչությունից, իհարկե եթե բավարարում է արտոնագրային վճարների մասին օրենքով նախատեսված պայմաններին: