30/10/2026

կուտակային

Արսեն․

Բարև ձեզ։ ԱՁ-ն (1974թ-ից հետո ծնված) աշխատում է շրջանառության հարկով ՏՏ ոլորտում, չունի աշխատողներ։

1. Արդյո՞ք պետք է կատարել կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարում, և եթե այո, ի՞նչ ձևով է կատարվում հաշվարկը, արդյո՞ք կա վերին շեմ, որից հետո այլևս չի հարկվում։

2. Ձև 240 և 244 ե՞ն միայն տարեկան հաշվետվությունները: Ձև 244-ում 6-րդ և 8-րդ կետերում ի՞նչ պետք է լրացնել:

Հայկ․

Բարև Ձեզ: Կասե՞ք խնդրեմ, մասնավոր ՍՊԸ-ում գրանցված աշխատողը, որը կուտակայինի պարտադիր մասնակից է, որևէ հիմքով կարո՞ղ է օգտվել սոց․ փաթեթից, օրինակ բուժհիմնարկերում կամ հանգստի համար: Եվ դրա համար ի՞նչ պետք է անել։

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հուլիսի 1-ից միկրոյի դաշտում գրանցված աշխատողների հարկերը 20% եկամտային հարկն է դարձել, 5% կուտակայինը։ Ճի՞շտ եմ հասկացել, որ ԱՁ-ի համար էլ է 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց վճարվում, ինչպես օրինակ շրջանառության հարկի դեպքում է։ Կանխավ շնորհակալություն։

Հռիփսիմե․

Ողջույն: Ես պատրաստվում եմ ֆրիլանս տարբերակով պայմանագրով աշխատել արտասահմանյան ընկերության հետ բժշկական կլինիկական հետազոտությունների ոլորտում: Աշխատավարձը փոխանցվելու է ամսական աշխատած աշխատաժամերով, եվրոյով: Մի քանի հարց ունեի՝ կապված հարկային դաշտի հետ:

1. Ինձանից պայմանագրի համար ուզում են տվյալներ ԱՁ-ի: Այս դեպքում նման գործունեության համար կարո՞ղ եմ բացել ԱՁ, և արդյո՞ք կարող եմ եվրոյով ստանալ գումարը ԱՁ հաշվին:

2. Հարկը կազմում է շրջհարկ 5% և ամսական հավելյալ վճարնե՞ր:

3. Այս դեպքում ինչպե՞ս է իրականանում կենսաթոշակի կուտակումը

Շնորհակալություն:

Սուրեն․

Բարև Ձեզ։ Նման հարց ունեմ․ նոր ԱՁ է մոտս, ՏՏ ոլորտի հավաստագիր ունի, ու իրացման շրջանառությունը կազմում է 10 մլն դրամ։ ՊԵԿ-ից ասում են՝ կուտակային վճար պետք է վճարվի, կասե՞ք՝ ինչ է դա, ու ինչքա՞ն պիտի վճարեմ։

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, մեկ հարց ունեմ.

Գրանցվել եմ որպես ԱՁ, միկրոյի հայտարարություն եմ տվել սահմանված ժամկետում, սակայն գործունեություն չեմ իրականացրել։ Արդյո՞ք պետք է վճարել կուտակային վճար և դրոշմանիշային վճար (ըստ տարիքի հանդիսանում եմ կուտակային վճար կատարող)։

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք` խնդրեմ, 2022թ. հունվարի 1-ից սկսած կուտակային վճարները հաշվարկվելու են աշխատավարձի բազայի նկատմամբ 4.5%, իսկ եկամտային հարկը 21%: Այլ փոփոխություններ նախատեսվա՞ծ են, թե՞ այսքանն է: Շնորհակալություն

Գագիկ.

Բարև Ձեզ: Կներեք՝ կարո՞ղ եք ասել, քանի՞ տոկոս է կազմելու գործատուի կողմից վճարվող պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը 2021-ից:
Ինչպես նաև նոր օրենքով որքա՞ն է կազմելու Ա/Ձ-ի կողմից իրականացվող զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումը:

Anush.

Հարգելի հաշվապահներ, ինձ կհուշեք, թե՞ եկող ամսվանից ինչ փոփոխություններ են կիրառվելու կուտակային կենսաթոշակի հաշվարկում: Խնդրում եմ նաև օրենքի հղում տալ:

Արմինե.

Հարգելի գործընկերներ, շնորհավոր բոլորի անցած տոները: Խնդրում եմ պատասխանել՝ որքա՞ն է կազմում սոցիալական վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո, քանի որ տարբեր կարծիքներ եմ լսել: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ասվում է.
Հոդված 81, մաս 8.1.
Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը:

Ստացվում է, որ սոց. վճարը 2020թ. հունվարի 1-ից հետո պետք է կազմի 5 %, քանի որ պետությունը այլևս չի մասնակցում աշխատողի սոց. վճարի վճարմանը, սակայն շատ տեղերում ասում են, որ սոց. վճարի դրույքաչափը մնացել է անփոփոխ՝ 2,5 %:

Սարգիս.

Ո՞վ կարող է մեկնաբանել կուտակայինի հաշվարկը հուլիսի 1-ից հետո: Արդյո՞ք սա նշանակում է, որ, օրինակ, 800 000 դրամ ստացողի դեպքում հաշվարկը կլինի՝

800000*10%-32500=47500 դրամ

կամ

2 000 000 դրամի դեպքում՝

2000000*10%-32500=167500 դրամ:

2020թ. հուլիսի 1-ից՝ մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 2.5 %, 500 000 դրամից ավել՝ 10 % – 32 500 դրամի տարբերության չափով: Կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37 500 դրամը:

Մ.

Խնդրում եմ ձեզ ասել, թե ինչպես է իրականացվում հարկադիր պարապուրդի վճարման հաշվարկը: Գիտեմ, որ հաշվարկվում է տարեկան միջին աշխատավարձի հիման վրա, գիտեմ, որ եթե 2 մլն ՀՀ դրամից ավել է ապա հարկվում է 36 տոկոս, սակայն տեղյակ չեմ՝ արդյո՞ք կուտակային պահվում է, եթե այո, ապա որքան՞, և այլ ի՞նչ նրբություններ կան հարցիս հետ կապված:

Պավել.

Բարև ձեզ: Ա/Ձ հանդես է գալիս որպես Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարող: Խնդրում եմ ասեք վճարման գումարի չափը, ստացողի անվանումը և հ/հ: Շնորհակալություն:

Մարինա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք երբ գտնվում ես ֆիզ. արձակուրդում, կուտակային կենսաթոշակի գումարը վճարվում է:

Աննա Ն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, կուտակային կենսաթոշակը պարտադիր դառնալուց հետո տնօրենը հաշվարկված գումարը նվազեցրել է իմ աշխատավարձից, արդյո՞ք նման իրավունք ունի, թե՞ պետք է վերահաշվարկ կատարվեր, բարձացվեր իմ կեղտոտ աշխատավարձը և նոր հարկվեր: Եվ ևս մեկ հարց` ՍՊԸ-ն պատկանում է երեք հոգու (վարսավիրանոց), երեքից մեկը պիտի գնա ֆիզ. արձակուրդ, արդյոք հաշվարկը չի կատարվում այնպես, ինչպես վարձու աշխատողներինը: Խնդրում եմ հնարավորության դեպքում հարցերիս պատասխաններին կցեք օրեքի հղումը: Նախապես շնորհակալություն:

Manya.

Հարգելի հաշվապահներ, եթե երկու տեղ եմ աշխատում, երկու տեղիս գործատուն էլ պարտադիր կենշաթոշակային վճարը պե՞տք է փոխանցի, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Ալինա Ռ.

Բարև ձեզ: 4 տարի առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, դիմում եմ գրել պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար: Այժմ ունեմ ԱՁ, բացի ինձանից այլ աշխատող չունեմ և վճարում եմ կենսաթոշակային 5 000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` այժմ օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար:

Michael.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ և կատարել պահումներ առանց աշխատողի իմացության, եթե նախկինում գրվել է դիմում համակարգից հրաժարվելու մասին, և պահումները մինչև վերջին ամիս չէին կատարվում:

Ծովինար.

Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիքը կա:
Խնդրում եմ պատասխանել՝ առանց աշխատողից ճշտելու, նախքան վերջինիս՝ որպես աշխատող գրանցելու հայտն ուղարկելը, որևէ կերպ հնարավո՞ր է պարզել՝ վերջինս կենսաթոշակային վճար կատարող է, թե ոչ:

Հարգանքով՝ Ծովինար