Կուտակային և դրոշմանիշային վճարներ

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, մեկ հարց ունեմ.

Գրանցվել եմ որպես ԱՁ, միկրոյի հայտարարություն եմ տվել սահմանված ժամկետում, սակայն գործունեություն չեմ իրականացրել։ Արդյո՞ք պետք է վճարել կուտակային վճար և դրոշմանիշային վճար (ըստ տարիքի հանդիսանում եմ կուտակային վճար կատարող)։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Gevorg Grigoryan
Gevorg Grigoryan
3 տարի առաջ

Հարգելի Անի, դեռևս ոչ մի վճարում չունեք անելու։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Կուտակային վճարի պարտավորություն չունեք, եթե շրջանառություն այս տարի չլինի ուրեմն և դրոշմանիշային վճար էլ չեք վճարի, սակայն տարեկան հաշվետվությունը պետք մինչև փետրվարի 1-ը ներկայացնեք։

Nerses
Nerses
3 տարի առաջ

Եթե շրջանառություն չկա դրոշմանիշային չեք վճարելու, կուտակային վճարելու պարտավորություն չունեք։

Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Միկրոձեռնարկատիրություն համարվող Ա/Ձ-ները սոցիալական վճարի պարտավորություն չունեն։ Եթե շրջանառությունը 0 է, ապա դրոշմանիշային վճար չունեք վճարելու։

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 24 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 48 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120 000 դրամ