22/10/2026

հիվանդաթերթիկ

Ռիպա.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Արձակուրդից դեռ ունեմ ևս մեկ տարի: Արձակուրդի ընթացքում կծնվի իմ երկրորդ երեխան: Ես ուզում եմ իմանալ, հիմնարկը ինձ պե՞տք է վճարի հղիության բյուլետենի (140 օրվա) աշխատավարձը, թե՞ ոչ: Եվ վճարման համար ես պե՞տք է դուրս գամ աշխատանքի, թե՞ դա անպայման չէ: Շնորհակալոթյուն:

Էմմա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Միջին ամսական աշխատավարձը ընդունելով 130000դրամ` 5-օրյա աշխատանքային շաբաթվա համար հաշվարկել հիվանդաթերթիկ մարտի 4-20-ի համար (2011թ.)` փոփոխված օրենքներով: Առձեռն ինչքա՞ն գումար է ստանալու աշխատողը, եթե 4-20-ը եղել է ժամանակավոր անաշխատունակ, իսկ մնացած աշխատանքային օրերին աշխատել է: Կարող եք գրել նաև աշխատողին վճարվելիք վերջնական գումարի չափը:

Ստելլա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, հատկապես նրանք, ովքեր լավ իրազեկված են այսպիսի իրադրություններից: Ես պետք է ստանամ ֆիզարձակուրդի գումար, որի հաշվարկման կարգը ինձ շատ զարմացրեց: Ըստ նոր ընդունված օրենքի հիմա աշխատավարձի միջինը հաշվում են` վերցնելով ամբողջ տարվա (12 ամսվա) աշխատավարձը և աշխատանքային օրերի քանակը: 1. Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է, որ այն ամիսները, որոնց ընթացքում ես ունեցել եմ բյուլետեն, հաշվարկվում են կիսատ և աշխատավարձի միջինը հաշվարկելիս այդ ամիսները դուրս են մնում: Ես աշխատել եմ ուղիղ մեկ տարի և գնացել ֆիզ. արձակուրդ, այսինքն 12 ամսվա միջինը հաշվելիս նրանք հանել են իմ բյուլետենով ամիսները և ամառային արձակուրդի 2 ամիսները: Մնացած 6 ամսվա գումարի միջինն են հանել:
2. Բացի այդ գումարները, հաշվարկից դուրս են եկել նաև այդ ամիսների ընթացքում իմ աշխատած օրերի քանակը: (Ապրիլին ես ունեցել եմ 1 շաբաթվա բյուլետին, հաշվելիս միջինը, նրանք այդ ամիսը համարել են կիսատ և հանել հաշվից): Բայց չէ՞ որ նրանք ինձ վճարել են այդ մի շաբաթվա համար:
3. Խնդրում եմ ինձ որևէ օրինակով բացատրեք, թե ինչ է կատարվում:

Կանխավ շնորհակալություն:

Կարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ օգնել հաշվելու հղիության նպաստը: Ես տվյալ հիմնարկում աշխատել եմ 2010թ. հուլիսի 1-ից և ստացել եմ 50000 դրամ աշխատավարձ և դեկրետ եմ գնացել նոյեմբերի 19-ից: Շատ շնորհակալ կլինեմ ձեր պատասխաններից:

Շուշանիկ.

Հարգելի կոլեգաներ,
հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած նպաստի հաշվարկմանը: Քանի որ օրենքը փոփոխվել է, այժմ հաշվարկվող գումարը չպետք է գերազանցի նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը (ՀՕ-160-Ն, հոդված 22-ի կետ 2): Խնդրում եմ ինձ հուշել, արդյո՞ք եկամտահարկ պահվում է նշված նպաստից, եթե այո, ապա ո՞րն է հիմքը, քանի որ ասվում է, որ կա փոփոխություն, բայց ես չեմ կարողանում գտնել այն (նախկինում որևէ պահում չէր կատարվում ֆիզ. արձակուրդի գումարից):
Կանխավ շնորհակալություն:

Անուշ.

Հարգելի կոնեգաներ, խնդրում եմ պարզաբանեք, եթե հիվանդության նպաստ պետք է հաշվարկվի օրինակ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ի համար, ապա այդ դեպքում սեպտեմբերին բաժին ընկնող մասը հարկվում է սեպտեմբերին, իսկ հոկտեմբերինը` հոկտեմբերի՞ն: Թերթիկը բնականաբար ստացվում է հիվանդության վերջում:

Մանուշ.

Բարև ձեզ, ես ՍՊԸ-ում ունեմ գրանցված աշխատող, որը ներկայացրել է 70 օր նախածննդյան անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս պետք է կատարել դրա վճարումը, ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացնեմ, որպեսզի վճարեմ այդ աշխատողի բյուլետենի վճարումը, եթե տվյալ ամսվա սոցի հաշվարկի գումարը փոքր է բյուլետենի գումարից:
Կնախավ շնորհակալություն:

Թեհմինա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
1. Եթե աշխատողը ներկայացնում է օգոստոս, սեպտեմբեր ամսվա հիվանդության թերթիկը հոկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ կազմակերպությունը սոցի և եկամտահարկի հաշվետվությունը հանձնվել է, ինչպե՞ս կատարեմ հաշվարկ:
2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստից առաջացած եկամտից հարկվող եկամտահարկը ներկայացնում են վճարման ամսում, թե հաշվարկման: Կանխավ շնորհակալություն:

Անի.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբեր ամսին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Հոկտեմբեր ամսին նախորդած 3 ամիսներից մեկ արձակուրդի ամիս է, այդ դեպքում պետք է 2 ամսվա աշխատավարձին գումարել արձակուրդի 1/12, այնուհետև բաժանել 3-ի և բաժանել 30,4-ի: Խնդրում եմ պատասխանեք, այդ տարբերակը ճի՞շտ է:

Լունա.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ:
Իմ աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է բախտ վիճակվել ունենալու հղի աշխատող: Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, բայց ես կանգնել եմ փակուղու առաջ: Եթե փորձեք ինձ օգնել, շատ շնորհակալ կլինեմ, քանի որ չեմ տուժի ևˊ ես, ևˊ աշխատողը:
Հղի աշխատողին իր իսկ ցանկությամբ տրամադրվել է արձակուրդ 2010թ. հոկտեմբերի29-ից (13.02.2009-13.02.2010թթ աշխատանքի համար) և վերադառնալու էր աշխատանքի 26.11.2010թ (24 աշխ.օր): Սակայն նա բերել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդի թերթիկ, որը բժշկի կողմից բացվել է նոյեմբերի 16-ից մինչև 05.ապրիլի2011թ: Ինչպե՞ս վարվեմ, որ աշխատողը չտուժի: Խնդրում եմ խորհուրդ տվեք:Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Բարև Ձեզ,
Խնդրում եմ, կարող եք օգնել այս հարցում.
Ինչպե՞ս հաշվեմ բուլետենը,
Եթե հունիսից հուլիս ամիսներում ունեցել է բուլետեն 25 օր, օգոստոս ամիսը աշխատել է իսկ ամբողջ սեպտեմբերը ունի բացակա հիվանդության պատճարով: Եվ հոկտեմբերին եթե նա ներկայացնի բուլետեն, ինչպե՞ս ես հաշվեմ:
Կանխավ շնորակալ եմ:

Նատալի.

Խնդրում եմ ինձ ասեք՝ բյուլետենի հաշվարկման ժամանակ, եթե նախորդ 3 ամիսներից 1-ի ընթացքում աշխատողը գտնվել է ամենամյա արձակուրդում, ապա միջին ամսականը որոշելիս ավելի ճիշտ կլինի՞ վերցնել 2 լրիվ աշխատած ամիսների դրույքաչափերը և ավելացնել արձակուրդում գտնված ամսվա դրույքը՝ բաժանած տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվով՝ բազմապատկած տվյալ ամսում աշխատած օրերի թվով՝ ավելացրած արձակուրդայինի 1/12-ը, թե՞ ավելի նպատակահարմար է 3 ամիսների դրույքները գումարել, ստացվածը բաժանել 3 ամիսների աշխատած օրերի թվին և բազմապատկել 30,4-ով: Եթե հնարավոր է խնդրում եմ մանրամասնել, թե որ դեպքում է պետք բաժանել աշխատանքային օրերի թվին և որ դեպքում՝ օրացուցային: Ես օգտվել եմ Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքից, եթե կան նաև այլ նյութեր խնդրում եմ նշել: Նախապես անչափ շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Մեր հիմնարկի նախկին հաշվապահը բոլոր բյուլետեններից եկամտահարկը պահել է 10 տոկոս՝ առանց մինիմալ աշխատավարձը հանելու: Խնդրում եմ, ասեք՝ ճի՞շտ է արդյոք նա վարվել, և հիմա ես ինչպե՞ս հաշվեմ: Նախապես շնորհակալություն:

Աննա.

Եթե դժվար չէ, ասացեք՝ ես սեպտեմբերի 8-ին կստանամ անաշխատունակության թերթիկ դեկրետ գնալու համար: Հուլիս ամսին ես արձակուրդի մեջ եմ եղել: Դա ազդու՞մ է նպաստի գումարի վրա, թե՞ ոչ: Աշխատավարձս 50 000 դրամ է: