Հղիության և ծննդաբերության նպաստ

Շուշանիկ.

Հարգելի կոլեգաներ,
հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած նպաստի հաշվարկմանը: Քանի որ օրենքը փոփոխվել է, այժմ հաշվարկվող գումարը չպետք է գերազանցի նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը (ՀՕ-160-Ն, հոդված 22-ի կետ 2): Խնդրում եմ ինձ հուշել, արդյո՞ք եկամտահարկ պահվում է նշված նպաստից, եթե այո, ապա ո՞րն է հիմքը, քանի որ ասվում է, որ կա փոփոխություն, բայց ես չեմ կարողանում գտնել այն (նախկինում որևէ պահում չէր կատարվում ֆիզ. արձակուրդի գումարից):
Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
15 տարի առաջ

Ընդունվել է օրենք ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին 27/10/2010թ: Կարդացեք, կհասկանաք:

Նունե
Նունե
15 տարի առաջ

Եկամտահարկի մասին օրենքի Հոդված 7.
Եկամուտ չհամարվող տարրերը
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների.
Իսկ ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքի 3րդ հոդվածի համաձայն հղիության և ծննդաբերության նպաստը համարվում է ժամանակավոր անաշխատունակության դեպք, այսինքն համարվում է եկամուտ, որն էլ պետք է հարկվի եկամտահարկով:

Շուշանիկ
Շուշանիկ
15 տարի առաջ

Շնորհակալություն Ձեզ, բայց չէ՞ որ ՀՀ Պետ. եկամուտների նախարարության թիվ 02/456 առ ապրիլ 16 2001թ. հրամանը “Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” Հրահանգը դեռ ուժի մեջ է, իսկ վերջինիս 9-րդ հոդվածը հստակ ասում է, որ հղիության և ծննդաբերության նպաստը հարկման նպատակով եկամուտ չի համարվում:

Նունե
Նունե
15 տարի առաջ

Առաջնությունը տրվում է օրենքին: