22/10/2026

նպաստ

Անուշ.

Հարգելի կոնեգաներ, խնդրում եմ պարզաբանեք, եթե հիվանդության նպաստ պետք է հաշվարկվի օրինակ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ի համար, ապա այդ դեպքում սեպտեմբերին բաժին ընկնող մասը հարկվում է սեպտեմբերին, իսկ հոկտեմբերինը` հոկտեմբերի՞ն: Թերթիկը բնականաբար ստացվում է հիվանդության վերջում:

Շողիկ.

Բարև ձեզ: Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այն ավարտվում է 2011թ. ապրիլ ամսին: Այժմ հղի եմ և ուզում եմ աշխատանքի դուրս գալ, որպեսզի ստանամ ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ եթե ֆիզ. արձակուրդից գնամ ֆիզ. արձակուրդի, արդյոք կստանա՞մ այն 140 օրվա նպաստը, եթե չաշխատեմ, թե՞ պարտադիր պետք է որոշակի ժամանակ աշխատել:

Կանխավ շնորհակալություն:

Մանուշակ.

Ես գտնվում եմ հղիության 37 շաբաթում: Աշխատում եմ երկու կազմակերպություններում, մի աշխատավայրում ձևակերպել են ֆիզ. արձակուրդ ըստ իմ ներկայացրած բուլետենի հղիության համապատասխան ամանակահատվածում, մյուս աշխատավայրում դեռևս արձակուրդի չեմ գնացել: Երկրորդ աշխատավայրի դեպքում ես ուզում եմ միայն ետծննդյան արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ դա հնարավոր չէ, արձակուրդը չի կարելի կիսել երկու մասի: Ո՞րքանով են նրանք իրավացի:

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը 01.09.2010-30.09.2010 արձակուրդի մեջ է եղել, որից հետո 2 ամիս աշխատել է, դեկտեմբերին հիվանդի խնամակալության համար իր հաշվին արձակուրդ է վերցրել, իսկ 2011թ. հունվարի 11-ից ազատման դիմում է գրել: Այս 2 ամիսների համար արձակուրդային պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ: Սեպտեմբերին արձակուրդայինի հաշվարկ կատարվել է: Կանխավ շնորհակալություն:

Մարի.

Բարև ձեզ: Ես այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և երկարացրել եմ այն մինչև 2011թ. սեպտեմբեր ամիսը, բայց այժմ հղի եմ և ուզում եմ աշխատանքի դուրս գալ, որպեսզի ստանամ ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝
1. Արդյոք կարո՞ղ եմ մինչև արձակուրդիս ավարտը դուրս գալ աշխատանքի:
2. Եթե ֆիզ. արձակուրդից գնամ ֆիզ. արձակուրդի, արդյոք կստանա՞մ այն 140 օրվա նպաստը, եթե չաշխատեմ:

Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ստանում եմ նպաստ՝ 18000 դրամ: Ես ցանկանում եմ իմանալ, թե արդյոք պարտադիր է 2011-ին ներկայացնել տեղեկանք աշխատավայրից, քանի որ առաջին անգամ՝ 2010-ին, տեղեկանքի հետ միասին ներկայացրել եմ մի թերթիկ՝ ստորագրված տնօրենի կողմից, որտեղ գրված էր, որ աշխատանքից հեռացվելու կամ աշխատատեղը փակվելու դեպքում տնօրենը պարտավոր է տեղյակ պահել սոց. ապահովության մարմիններին այդ մասին: Գործակալը ամուսնուս ասել է, որ այդ թերթիկի առկայության դեպքում երկրորդ տարվա համար տեղեկանք հարկավոր չէ, սակայն ես կասկածում եմ, և կցանկանայի հաստատ իմանալ և չուշացնել տեղեկանքը: Նախապես շնորհակալություն:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:

Նարինե.

Եթե աշխատողը ֆիզ արձակուրդ է գնում, և աշխատավարձը ցածր է ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից, ապա նպաստը հաշվարկվում է միջին ամսական եկամտից, թե՞ նվազագույն աշխատավարձից: Աշխատողը համատեղող է:

Աննա.

Աշխատում եմ որպես օպերատոր, բայց գրանցված չեմ, ունենալում եմ 2-րդ բալիկը, հնարավո՞ր է տեղեկանք վերցնել, որ աշխատում եմ այսինչ վայրում և երեխայի ծնվելուց հետո ստանամ երեխայի գումարը` 18.000, եթե չեմ սխալվում: Կանխավ շնորհակալ եմ:

Էլեն.

Ազգային ժողովի նիստերի օրակարգում դրվել է հղիության և ծննդաբերության նպաստի փոփոխման մասին հարցը: Խնդրում եմ հնարավորինս ինֆորմացիա տաք կապված այդ օրինագծով նման դեպքերում սահմանափակված առավելագույնը 150 000 դրամ վճարվելու մասին: Շնորհակալություն:

Մանուշ.

Բարև ձեզ, ես ՍՊԸ-ում ունեմ գրանցված աշխատող, որը ներկայացրել է 70 օր նախածննդյան անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս պետք է կատարել դրա վճարումը, ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացնեմ, որպեսզի վճարեմ այդ աշխատողի բյուլետենի վճարումը, եթե տվյալ ամսվա սոցի հաշվարկի գումարը փոքր է բյուլետենի գումարից:
Կնախավ շնորհակալություն:

Լունա.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ:
Իմ աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է բախտ վիճակվել ունենալու հղի աշխատող: Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, բայց ես կանգնել եմ փակուղու առաջ: Եթե փորձեք ինձ օգնել, շատ շնորհակալ կլինեմ, քանի որ չեմ տուժի ևˊ ես, ևˊ աշխատողը:
Հղի աշխատողին իր իսկ ցանկությամբ տրամադրվել է արձակուրդ 2010թ. հոկտեմբերի29-ից (13.02.2009-13.02.2010թթ աշխատանքի համար) և վերադառնալու էր աշխատանքի 26.11.2010թ (24 աշխ.օր): Սակայն նա բերել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդի թերթիկ, որը բժշկի կողմից բացվել է նոյեմբերի 16-ից մինչև 05.ապրիլի2011թ: Ինչպե՞ս վարվեմ, որ աշխատողը չտուժի: Խնդրում եմ խորհուրդ տվեք:Կանխավ շնորհակալություն:

Հայկուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ընկերության աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում արդեն մեկ տարի և ստանում է նպաստ: Հունվարին նա նորից պատրաստվում է ծննդաբերելու: Հաշվարկվում է արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդ, վճարում, և պահպանվու՞մ են այս դեպքում առաջին երեխայի խնամքի նպաստի ամսական վճարումները մինչև նրա երկու տարին լրանալը: Շնորհակալություն:

Սոնա.

Բարև Ձեզ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ. արձակուրդը, լսել եմ, որ ներկայումս արդեն գործում է հաշվարկման ընդհանուր համակարգ (այսինքն` բոլոր հղի կանանց համար այն հաշվարկվում է ըստ որոշակի ֆիքսված գումարի` անկախ աշխատավարձի չափից): Նախապես խնորհակալություն: