30/10/2026

շահութահարկ

Ռուզաննա.

Բարև ձեզ: Եթե կոոպերատիվի շրջանառությունը կազմում է 840 000 ՀՀ դրամ, շահութահարկի հաշվետվությունը զրոյակա՞ն պետք է ուղարկենք: Նախապես շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, 2019թ. մարտի 20-ը շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերջնաժամկետն է: Այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար պետք է հանձնել ձև N 151, “Հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ”:

ՀՀ Հարկային օրենսգիրք, հոդված 135, 4-րդ մաս. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ:

Ռոզա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Համայնքի արոտօգտագործողների գյուղատնտեսական կոոպերատիվի համար տարին մեկ անգամ շահութահարկի հաշվետվություն եմ տվել հարկային, և քանի որ նախորդ տարիներին չի գործել, ուղարկել եմ զրոյական: 2018 թվականին երեք ամիս գործել է, կասե՞ք հիմա` որ ձևը պետք է ուղարկեմ և մոտավոր լրացման կարգը, եթե դժվար չէ: Նախապես շնորհակալություն:

Վահե.

Բարև ձեզ, հարգելիներս: 2017թ. մատակարարված ապրանքի դիմաց գումարը մասնակի ենք վճարել: 2018թ. լրացել է տարին, այժմ 2018թ. շահութահաշվարկի մեջ կարո՞ղ եմ չվճարված գումարի չափով եկամուտ ցույց տալ և ո՞ր տողում եմ գրելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:

Լիանա.

Բարև ձեզ: ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով, խնդրում եմ ասեք` նա համարվում է “Ռեզիդենտ շահութահարկ վճարող”, թե “ԱՁ Նոտար”: Տարեկան հաշվետվության 240 ձևի համար է անհրաժեշտ: Նախապես շնորակալություն:

Արամ.

Բարև ձեզ:
ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք, մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:

Արծրուն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:

Նախապես շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում “հարկային տարին” կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:

Շուշան.

Գործընկերներ ջան, խնդրում եմ հիշեցնել` ինչպե՞ս է կատարվում շահութահարկի կանխավճարի հաշվարկը այն կազմակերպության համար, ով համարվել է շրջանառության հարկ վճարող և տվյալ տարվա ընթացքում անցել է ԱԱՀ շեմը: Շնորհակալություն:

Աստղիկ.

Բարև ձեզ: Իմ հարցը 2017թ. շահութահարկի 38 կետին է վերաբերվում: Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները, եթե ներկայացրել եմ այլընտրանքային դիմում 2018թ. համար, իսկ 2016թ. 4 եռամսյակի շրջանառությունը եղել է 46 153 000, կանխավ շնորհակալություն:

Արփինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ապրանքների մատակարարումն ուշացնելու պատճառով մեր կազմակերպությունը տուգանվել է մոտ 4 մլն դրամով: Հարցս հետևյալն է: Շահութահարկի հաշվարկում կարո՞ղ եմ այդ գումարը ներառել ծախսերի մեջ: Շնորհակալություն:

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, այն կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը 2016թ. աշխատել է շրջանառության հարկով, շրջանառությունը եղել է 80 մլն դրամ: 2017թ. աշխատել ենք ԱԱՀ-ի դաշտում, շահութահարկի հաշվետվության 38 տողը չեմ լրացրել, այժմ խնդիր է առաջացել, պետք է ճշգրտում տամ, խնդրում եմ կանխավճարի հաշվարկման բանաձևը (80մլն*5%*40%*4՞):
Շնորհակալություն:

Կարեն Հակոբյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել շահութահարկի փոխարեն, և արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ-ի առաջացած գերավճարը հետ վերադարձնել, եթե կազմակերպությունը արտադրանքը չի արտահանում: Կանխավ շնորհակալություն:

Նուշիկ.

Արդյո՞ք պետական քոլեջ ՊՈԱԿ-ի ուսման վարձավճարները ենթակա են նվազեցման շահութահարկի հաշվարկի ժամանակ: Խնդրում եմ ձեր կարծիքը:

Հասմիկ.

ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը, որը հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել: Վճարվող գումարից ՀԿ-ն պե՞տք է շահութահարկ պահի և ի՞նչ տոկոսադրույքով:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:

Էլեն.

Ըստ Շահութահարկի մասին օրենքի հոդված 47.2-ի շահութահարկի կանխավճարը կատարվում է յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք հուլիսի 15-ին կատարվող կանխավճարը որոշելու համար պետք է երկրորդ եռամսյակի շահութահարկին նորից գումարենք նախորդ տարվա շահութահարկի փաստացի մեծությունը և նոր դրանից տոկոսով հաշվենք կանխավճարը:

Գառնիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ՌԴ քաղաքացին (ֆիզ. անձ) տարածք ունի և լիազորել է ՀՀ քաղաքացուն (ֆիզ. անձ) նշված տարածքը վարձակալությամբ տալ իրավաբանական անձի, այս դեպքում ի՞նչ հարկ է առաջանում` ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ, թե՞ ֆիզ. անձի եկամտային հարկ:

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը մարտի 15-ին կատարել է շահութահարկի կանխավճար նախորդ եռամսյակում կատարվածի չափով, քանի որ շահութահարկի հաշվարկ դեռ չի ներկայացրել: Մարտի 20-ին ներկայացնում է հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Հարց. արդյո՞ք պետք է շահութահարկի կանխավճարի վերահաշվարկ կատարել I եռամսյակի համար, քանի որ 2016թ. IV եռամսյակի 2 տոկոսը ավելի մեծ է մարտի 15-ին կատարված կանխավճարի գումարից, իսկ եթե վերահաշվարկի անհրաժեշտություն չկա, արդյո՞ք պետք է վերահաշվարկ կատարել աճողական կարգով II եռամսյակի կանխավճարի կատարման ժամանակ: Շնորհակալություն:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝

1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու:
2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, հարցս կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը գործունեությունը սկսել է 2016թ. հունվարին: Արդյո՞ք կարող ենք շահութահարկի կանխավճար չկատարել 2017թ. մարտի 15-ին (եթե շահութահարկի հաշվարկը դեռ չենք ներկայացրել), քանի որ այդ դեպքում շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ եռամսյակի կանխավճարի գումարի չափով, իսկ նախորդ եռամսյակում կանխավճար կատարելու պարտավորություն չենք ունեցել: Շնորհակալություն:

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել մեկ հարցով: 2016թ-ին ռուսական կազմակերպությունից տրանսպորտային ծառայության դիմաց ստացել ենք հաշիվ, սակայն այդ գումարը դեռ չենք փոխանցել: Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ մինչև փետրվարի 20-ը:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք.
ՀՀ ՀՕ 135-րդ հոդվածում ասվում է` շահութահարկի կանխավճարը 20 տոկոս է կազմում, իսկ “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում` 18.75 տոկոս:

Hasmik.

Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքները հետևյալ հարցի մասին: ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպության 100 տոկոս բաժնետերը օտարերկրյա ընկերություն է: Բաժնետերը ամբողջությամբ վերահսկում է դուստր ընկերության գործունեությունը և անհրաժեշտություն է առաջանում թարգմանել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել բաժնետիրոջը: Թարգմանչական ծախսերը “Շահութահարկի մասին” օրենքով ծախս կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:

216

Նարինե.

Համաձայն “Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ” 22.03.2010թ-ի N 4 պաշտոնական պարզաբանման 4-ի ա կետի արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով:

Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ինկոթերմս-ից, սեփականության իրավունքը ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը ինվոյսի դուրս գրման ամսաթիվն է, և բոլոր դեպքերում ինքնարժեքը պետք է հաշվարկվի ինվոյսի ամսաթվի միջին փոխարժեքով:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել.
2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ: