Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի հետ կապված

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը մարտի 15-ին կատարել է շահութահարկի կանխավճար նախորդ եռամսյակում կատարվածի չափով, քանի որ շահութահարկի հաշվարկ դեռ չի ներկայացրել: Մարտի 20-ին ներկայացնում է հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Հարց. արդյո՞ք պետք է շահութահարկի կանխավճարի վերահաշվարկ կատարել I եռամսյակի համար, քանի որ 2016թ. IV եռամսյակի 2 տոկոսը ավելի մեծ է մարտի 15-ին կատարված կանխավճարի գումարից, իսկ եթե վերահաշվարկի անհրաժեշտություն չկա, արդյո՞ք պետք է վերահաշվարկ կատարել աճողական կարգով II եռամսյակի կանխավճարի կատարման ժամանակ: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Լիլիթ Մելքոնյան
Լիլիթ Մելքոնյան
9 տարի առաջ

Այո, վերահաշվարկ պիտի կատարեք։

Կարո Մ.
Կարո Մ.
9 տարի առաջ

Իհարկե պետք է լրացուցիչ վճարել 2% ի չափը լրացնելու համար: Մոռացեք անցած տարվա շահութահարկը: Դուք արդեն պետք է առաջնորդվեք 2% սկզբունքով:

Կարեն
Կարեն
9 տարի առաջ

Այո, պետք է կատարեք վերահաշվարկ հենց I եռամսյակում: Ասեմ ավելին` կանխավճարի գծով պարտքի տարբերությունը կերևա Ձեր կազմակերպության քարտի վրա: