31/10/2026

վարձակալություն

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Չգրանցելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալ եմ:

Արսեն.

Հարգելի հաշվապահներ,
ապրիլի 25-ին պետք է ֆիզ. անձից վարձակալեմ բնակարան: Բնակարանը շահագործվելու է որպես հյուրատուն: Վարձակալության պայմանագիրը կնքվեոլու է ֆիզ. անձի և ԱՁ-ի միջև:

Խնդրում եմ պատասխանել, թե արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում:

Կանխավ շնորհակալություն:

Tatev.

Բարև, սիրելի հաշվապահներ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և վարձակալության է տվել շինությունը ՍՊԸ-ի: Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է հարկվեմ` 10% – վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, թե՞ 5 %` այլ գործունեության տեսակներից եկամուտներ:

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` մեր կազմակերպությունը տվել է վարձակալության տարածք: Վարձավճարից պետք է հաշվարկի եկամտային հարկ (եթե չեմ սխալվում 10%): Սակայն այդ հաշվարկված եկամտային հարկի գումարը ինչպե՞ս պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվետվության մեջ, և ո՞ր հաշվին պետք է փոխանցում կատարել: Հարցս հրատապ է: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Սարգիս.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսական պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Հ.Ա..

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ինչ ձևակերպում տամ հետևյալ դեպքում.
կազմակերպությունը պետք է վճարի լիզինգի գումար 100.000 դրամ, սակայն վճարել է 150.000 դրամ` բանկային փոխանցմամբ: Նշված գերաճարը ի՞նչ հաշվում պետք է արտացոլեմ, որպեսզի ճիշտ լինի, քանի որ բանկը մարում է ավել վճարած գումարը մարման գրաֆիկին համապատասխան, ապա եթե ես այդ մարումը կատարեմ հիմա ու պակասեցնեմ իմ լիզինգի պարտավորությունից, այս դեպքում չեն համընկնի մեր կազմակերպության ու բանկի մնացորդները: Նախապես շնորհակալություն:

Սուսաննա.

Բարև Ձեզ: Ունենք դպրոց, որի մի մասնաշենքը պետք է տալ վարձակալության: Մասնաշենքն ունի 3 հարկ, հարկերի միջանցքները հաշվարկվու՞մ են արդյոք որպես վարձակալությամբ տրվող քառակուսի: Կանխավ շնորհակալություն:

astxik.

Հարգելի հաշվապահներ, հարցս նոր եկամտային հարկի ամփոփ հաշվարկի մասին է: ԱՁ-ն աշխատող չունի, սակայն ունի վարձակալած տարածք, որի համար եկամտային հարկ է վճարում, որն էլ պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվարկում` ինչպե՞ս: Գուցե ԱՁ-ին գրանցեմ որպես վարձու աշխատող, որպեսզի եկամտային ամփոփ հաշվարկի ձևը բացվի, որն աբսուրդ է: Եթե գիտեք, արձագանքեք: Շնորհակալություն:

Գոհար.

Խնդրում եմ, որքան հնարավոր է շտապ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը վարձակալել է ավտոմեքենա ֆիզիկական անձից: Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը:

Հելեն.

Ողջույն, հարգելի հաշվապահներ:

Տարածքի վարձակալության եկամտային հարկը արդյո՞ք պասիվ եկամուտներում ներառված 900005600342 հաշվեհամարին պետք է փոխանցել, թե՞ այլ աղբյուրներից եկամուտների հաշվեհամարին: Կանխավ շնորհակալ եմ:

Armen.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից և այդ զգեստները հետագայում տալիս է վարձույթով, ի՞նչ տեսակ հարկեր պետք է վճարի:

Ինչպես հասկացել եմ իմ ինտերնետում կարդացածից` ներմուծման համար մաքսատանը պետք է վճարվի ԱԱՀ 20% -ի չափով: Արդյո՞ք հետագայում ծառայություն մատուցելու համար ևս պետք է ԱԱՀ վճարի, եթե իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) և համարվի ԱԱՀ վճարող:

Կանխավ շնորհակալություն:

Vahagn.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալի մասին է. “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը սահմանափակվում է 3 մլն դրամ:Նույն 6-րդ Հոդվածի 3-րդ կետում նշված է, որ 3 մլն-ի սահմանափակումները չեն տարածվում մի շարք վճարումների վրա:

Հարցս հետևյալն է. արդյո՞ք նշված սահմանափակումերը չեն տարածվում նաև ֆիզիկական անձից վարձակալված տրանսպորտային միջոցի վարձավճարի վճարման վրա:

Գոռ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ հուշեք ինձ` կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենը անձնական օգտագործման մարդատար մեքենան ձևակերպել (պայմանագրով) ֆիրմայի կարիքների համար և դրա համար բենզին գնել (առանց Պետավտոտեսչությունում անվանափոխելու):

Hasmik.

Հարգելի կոլեգաներ, ընկերությունը վարձակալել է տարածք, կազմվել է հանձնման-ընդունման ակտ: Արդյո՞ք անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կազմել ակտ: Կանխավ շնորհակալություն:

Լուիզա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, պայմանագիրը կնքված է նոտարով, վարձավճարի չափը եռամսյակային հաշվետվության 23-րդ տողում գրելու՞ եմ: Եթե նախորդ երկու եռամսյակային հաշվետվության մեջ չեմ ներառել, պե՞տք է ճշգրտված հաշվետվություն ներկայացնեմ: Շնորհակալություն:

Վարդան.

Բարև Ձեզ, ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք ֆիզ. անձն իր վարձակալած տարածքի մի մասը անհատույց օգտագործման հանձնել կազմակերպությանը: Եվ եթե այո, արդյո՞ք հարկեր կառաջանան: Նախապես շնորհակալ եմ:

Սասուն.

Հարգելի գործընկերներ, ըստ “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի 7րդ հոդվածի 2րդ կետի արտոնագրային հարկ վճարողները չեն համարվում հարկային գործակալ: Խնդրում եմ պարզաբանեք` Ա/Ձ-ն, որը արտոնագրային հարկ վճարող է և իր տարածքը ձեռք է բերել վարձակալությամբ ինչ որ ֆիզիկական անձից, արդյո՞ք պետք է վարձակալության համար եկամտահարկ վճարի (որպես հարկային գործակալ նկատի ունեմ), թե՞ ոչ: Իսկ ինչպե՞ս կլինի` իր վարձով աշխատողների համար չպե՞տք է աշխատավարձից եկամտահարկի պահում արվի:

Կանխավ շնորհակալ եմ:

Tatevik.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ՍՊԸ-ին վարձակալության է տվել իր տարածքը: Վարձակալության պայմանագրում վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից: Ասացեք խնդրեմ` ի՞նչ պետք է անեմ: Արդյո՞ք խնդիրներ կունենամ հարկային տեսչությունում:

Anonimus.

Բարև ձեզ:
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ օգնել հասկանալու, թե լիզինգով ձեռք բերված ավտոմեքենայի համար ինչպես է ԱԱՀ-ն հաշվանցվում (դա ի՞նչ է իրենից ներկայացնում), և ինչու՞ ՀՀ-ում ֆինանսական լիզինգի դեպքում հնարավոր չէ դա անել:

ԳՈՀԱՐ.

ՍՊԸ-ն, որը անժամանակ դադարեցրել է իր աշխատանքային գործունեությունը, իրեն սեփականության իրավունքով պատկանող բեռնատար ավտոմեքենան տալիս է վարձակալության: Իրավունք ունի՞ արդյոք: Եթե այո, խնդրում եմ ուղարկեք վարձակալության պայմանագրի օրինակ gohzohrabyan շնիկ mail.ru էլ. հասցեին: Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացում անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Միայն երկու կողմերի` վարձակալի և վարձատուի ստորագրությունը բավարա՞ր է վարձակալության գումարը ծախս ճանաչելու համար:

Lusin87.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: ՍՊԸ-ն ունի շինություն, որն իր սեփականությունն է: Այժմ այն ցանկանում է վաճառել ֆիզ. անձի և նրանից վարձակալել նույն այդ շինությունը: Ի՞նչ օպտիմալ տարբերակով կարելի է այս գործարքն իրականացնել, որպեսզի և մինիմալ հարկեր առաջանան, և, միաժամանակ, լինի օրենքի սահմաններում: Ասեմ, որ ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Կանխավ շնորհակալ եմ:

Դավիթ Դավթյան.

Ողջույն: 2 ընկերություն համատեղ օգտագործում են գույքը` ավտոմեքենան: Այսինքն` 1 օր այն կարող է տեղափոխել առաջին ֆիրմայի, 2-րդ օրը` մյուսի արտադրանքը: Այս դեպքում ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի 2 ընկերությունների միջև: Խնդրում եմ պայմանագրի ձևը ուղարկել ofdavo շնիկ mail.ru էլ. հասցեիս վրա: