24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Հարություն
Հարություն
13 տարի առաջ

Հարգելի Անի, ապրանքը մաքսազերծելիս ամենայն հավանականությամբ կվճարեք նաև նախ 10 % տուրք, հետո այդ 10 % կգումարվի ապրանքի մաքսային արժեքին և ընդհանուր գումարը կհարկվի 20 % ԱԱՀ-ով:

Հետագա հարկումը կկատարվի` կախված սուբյեկտի ԱԱՀ վճարող համարվել/չհամարվելուց: Դրա համար կարող եք ծանոթանալ ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածին, որտեղ նշվում են նաև մի շարք այլ պայմաններ ԱԱՀ վճարող համարվելու համար: Նշեմ նաև, որ այս տարվա հունվարի 1-ից այն կազմակերպությունները, որոնք չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող, ավտոմատ կհամարվեն ԱԱՀ վճարող:

ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները վճարում են ԱԱՀ և շահութահարկ, իսկ շրջանառության հարկ վճարողները` շրջանառության հարկ ամբողջ շրջանառությունից (օրենքի մեջ նշվում են տարբեր տոկոսադրույքներ տարբեր գործունեությունների համար):

Անի
Անի
13 տարի առաջ
Ի պատասխան  Հարություն

Շնորհակալություն պատասխանի համար: