22/10/2026

վարձավճար

Արման․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․

ԱԱՀ վճարող կազմակերպությունը մեկ այլ ԱԱՀ վճարող կազմակերպությունից վարձակալում է տարածք և վարձակալության հետ միաժամանակ օգտվում է նաև կոմունալ ծառայություններից՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր։ Ինչպե՞ս ճիշտ փաստաթղթավորել կոմունալ ծախսերը և դրանց դիմաց կատարվող վճարումները, որպեսզի հնարավոր լինի օրենքով սահմանված կարգով կատարել ԱԱՀ դեբետի հաշվանցումներ և շահութահարկի մասով ծախսագրումներ։

Շնորհակալություն։

Արմինե․

Հարգելի մասնագետներ,

ԱԱՀ վճարող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք՝ համապատասխան պայմանագրի հիման վրա։ Հարկային հաշվառման տեսանկյունից վարձավճարը որպես ծախս ճանաչելու համար արդյո՞ք բավարար է սովորական պայմանագրի առկայությունը, թե՞ անհրաժեշտ է նաև այն հաստատել նոտարով։ Նախապես շնորհակալություն։

573
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Վարձակալության ձևակերպումներ (թեստ #32)

1 / 10

Ի՞նչ է նշանակում ձևակերպումը՝ Դտ 713 Կտ 531

2 / 10

Ի՞նչ է նշանակում ձևակերպումը՝ Դտ 714 Կտ 112

3 / 10

Ի՞նչ է նշանակում ձևակերպումը՝ Դտ 111 Կտ 119

4 / 10

Ի՞նչ է նշանակում ձևակերպումը՝ Դտ 252 Կտ 222

5 / 10

Ի՞նչ է նշանակում ձևակերպումը՝ Դտ 119 Կտ 413

6 / 10

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվեգրվել է գործառնական վարձակալությամբ վարձակալված՝ արտադրանքի պահեստի շենքի գծով վճարվելիք վարձավճարը․

7 / 10

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվարկվել է ֆինանսական վարձակալությամբ ստացված արտադրանքի պահեստի շենքի մաշվածությունը․

8 / 10

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվարկային հաշվից փոխանցվել է վարձավճար գործառնական վարձակալությամբ ստացված վարչական շենքի գծով․

9 / 10

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ արտացոլվել է շենքի գործառնական վարձակալությունից ստացման ենթակա վարձավճարը․

10 / 10

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը․ հաշվարկվել է ֆինանսական վարձակալությամբ ստացված այն հիմնական միջոցների մաշվածությունը, որոնք օգտագործվում են ձեռք բերված սարքավորումների տեղակայման համար․

0%

Հայկ․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի համաձայն շրջանառության դաշտում աշխատող առևտրով զբաղվող հարկ վճարողները կարղ են նվազեցնել նաև իրացման ծախսերը։ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ՝ իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված` ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը։

Հարց․ Առևտրով զբաղվող հարկ վճարողը կարո՞ղ է ծախս ճանաչել վաճառողուհու աշխատավարձը կամ խանութի տարածքի վարձակալական վճարը։

Վահագն․

Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ։ Այսպիսի մի հարց ունեմ։ Կարո՞ղ եմ ես ՍՊԸ-ով ոչ նոտարական վարձակալության պայմանագրի գումարը վճարել իմ (հիմնադիրն եմ) անձնական հաշվից և ձևակերպումներ չտալ, քանի որ առհաշիվ չեմ ուզում անել։ Էդ գումարի վերադարձը չեմ ուզում իրականացնել։ Նախապես՝ շնորհակալ եմ։

Հովհաննես․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք․

1․ Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներից արդյո՞ք նվազեցվում է տարածքի (արտադրամասի) վարձակալության վճարը (վարձակալությունը ստանում ենք կազմակերպությունից, և առկա է հաշիվ վավերագիր)

2․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ

3․ Այլ գործունեությունից ստացվող եկամուտներից նվազեցվում են անմիջականորեն կապված ծախսեր, եթե այդ ծախսերը կատարվում են ՀՀ-ից դուրս, և առկա չէ հաշիվ վավերագիր

Կանխավ շնորհակալություն։

Հռիփսիմե․

Բարև Ձեզ: Հարգելիներս, Ա/Ձ -ն, որն աշխատում է միկրոյի դաշտում, ունի տարածք, և ուզում է վարձով տալ կարի արտելի, որը գրանցված չէ հարկային դաշտում: Խնդրում եմ կասեք իմ և իր պարտականությունները վարձակալության պահով՝ ի՞նչ պետք է արվի, և հարկային դաշտում ի՞նչ վճարումներ պետք է արվի : Շնորհակալություն։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ վարձակալությամբ տարածք ենք վերցրել հանրային սննդի համար, մարզում է գտնվում։ Վարձատուն ՍՊԸ է, որը գործում է ԱԱՀ-ով, իսկ վարձակալը ԱՁ է, միկրոյով է գործում։ Հիմա ո՞վ ի՞նչ հարկային պարտավորություն ունի, և ո՞վ է հաշվետվություն ներկայացնելու 189 ձև։ Կանխավ շնորհակալ եմ։

Վարդ․

Հանրային սննդի ոլորտում շրջանառության հարկի ծախսերի մեջ ներառվու՞մ է արդյոք փաստաթղթերով հիմնավորված վարձակալության վճարը, էլեկտրաէներգիայի ծախսը և աշխատավարձը։

Աշոտ․

Բարև ձեզ։ Ինձ ո՞վ կարող է օգնել լիզինգի ձևակերպումների հետ կապված հարցով։

Կազմակերպությունը լիզինգով ՀՄ է ձեռք բերել՝ կանխավճարով։ Կանխավճարը ՀԾ-ում ձևակերպել եմ Դտ 152 Կտ 252 11 000 000։ Լիզինգ տրամադրող կազմակերպությունը դուրս է գրել հետևյալ հաշիվները։

1․ Միջնորդավճարի հաշիվ 6 000 դր՝ ձևակերպել եմ դտ 713 Կտ 521
2․ Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ, մեկ տողով ՀՄ արժեք 22 000 000, մյուս տողով մաքսազերծման ծախս 85 000
3․ Մեկնարկային վարձավճար 2 տողով, մեկում 11 000 000, մյուսում 42 000 + ԱԱՀ, և նույն հաշվի 3-րդ տողում տոկոսագումար՝ 33 000, իսկ լրացուցիչ տվյալներում գրված է, որ 24 000-ը վճարման ենթակա չէ
4․ Վարձավճար 2 տողով, տողերից մեկը ԱԱՀ-ով, իսկ 3-րդ տողում գրված է տոկոսագումար 101 000, լրացուցիչ տվյալներում գրված է՝ 74 000-ը վճարման ենթակա չէ։

Որ խնդրեմ կօգնեք ՀԾ ում ձևակերպումները տամ։

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզ․ անձից վարձակալության է վերցրել տարածք 400 000 ՀՀ դրամով։ Պայմանագրում նշված է, որ այդ գումարից վարձակալը պահում է եկամտային հարկը, իսկ մնացածը վճարում է վարձատուին։

1․Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումները։

2․ Շահութահարկով որքա՞ն գումարը կարող եմ ծախս ճանաչել։

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի պատասխանել.

Շրջհարկի դաշտում գործող ԱՁ եմ։ Արտադրամասը՝ համաձայն գրավոր պայմանագրի, վարձակալել եմ ռեզիդենտ ֆիզ անձից։ Հարցերս հետևյալն են․

Հարց 1․ Վարձավճարի եկամտային հարկը ԱՁ-ն պետք է հաշվարկի և փոխանցի բյուջե՝ այն ցույց տալով եկամտային հաշվետվության համապատասխան տողում, թե՞ քաղաքացի ֆիզ անձը հաշվառվի ՊԵԿ-ում և հայտարարգրի հիման վրա կատարվի փոխանցումը։

Հարց 2. Քանի, որ շրջհարկով եմ աշխատում, և վարձակալական վճարը ԱՁ-ի համար ծախս չի (այսինքն չի պակասեցվելու շրջհարկից), պարտադի՞ր է կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը։

Աշոտ․

Բարեվ ձեզ։ Կասե՞ք, թե ինչպե՞ս վճարել վարձակալությունից ստացված եկամտից առաջացող եկամտային հարկը (10%)՝ ապրելով արտասահմանում։ Ունեմ ՀՀՎՀ, ասում են՝ ինչ որ Էլեկտրոնային համակարգի միջոցով է արվում, սակայն չեն մանրամասնում, թե ինչպես։ Շնորհակալ եմ։

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել վարձակալության հետ կապված մի քանի հարցի`

1. Եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն տարածք վարձակալի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ից, ապա իր մոտ հարկային պարտավորություններ չի առաջանա չէ՞, միայն ստացված հաշիվ վավերագրի գումարը պետք է ներառել ԱԱՀ հաշվարկի մեջ` որպես ՀՀ տարածքում ստացված ծառայություն։

2. Վերոնշյալ դեպքում վարձակալության պայմանագիրը պե՞տք է հաստատվի կադաստրում, և վարձավճարի նվազագույն չափը պե՞տք է լինի կադաստրային արժեքի 2,5%-ից ոչ պակաս` տարվա կտրվածքով։

3. Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի տարածքը հիմնադիր-տնօրենի սեփական տարածքն է և ՍՊԸ-ին տրված է անհատույց, ապա պե՞տք է տնօրենի` որպես ֆիզ. անձի հետ կնքվի անհատույց վարձակալության պայմանագիր, իսկ տնօրենն էլ ուղղակի պե՞տք է հարկայինում հայտարարություն ներկայացնի, որ տարածքը տրամադրել է անհատույց հիմունքներով։

Սվետա․

Բարև Ձեզ: Խնդիրս այսպինին է, խնդրում եմ օգնել․

Ֆիզ. անձը վարձակալությամբ է տվել իր տարածքը ԱՁ-ին, որը գործում է որպես գեղեցկության սրահ: Վարձակալությունը իրար միջև եղել է ներքին պայմանավորվախությամբ: Այս օրենքի փոփոխությունից հետո ֆիզ. անձը կդիմի ՊԵԿ գրանցման համար։

Հարց. այս դեպքում 10% հարկը վճարում է ԱՁ-ն և եթե այո, ապա ի՞նչ հաշվետվության ձևով և ինչպե՞ս: Նախապես շնորհակալ եմ:

Հարութ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից, արդյո՞ք պայմանագրի սկիզբ է համարվում հարկային մարմնում հատարարագրման օրը, և վարձավճարը կարող եմ վճարել ամբողջ տարվանը դեկտեմբեր ամսին և հանձնել հաշվետվություն միայն այդ ամսվա համար, թե՞ պետք է ներկայացնել զրոյական հաշվետվություն մյուս ամիսների համար, և կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն վարձավճարը ֆիզ անձին վճարել կանխիկ։

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե անշարժ գույքը վարձակալած կողմն իրավաբանական անձ է, այսինքն հանդիսանում է հարկային գործակալ (վարձավճարը արտացոլվում է ամսական եկամտային հարկի հաշվարկում), արդյո՞ք այդ դեպքում էլ վարձատու ֆիզ․ անձը պետք է ներկայացնի “Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը”։ Եվ արդյո՞ք տվյալ դեպքում էլ գործարքը ենթակա է պետական գրանցման։ Շնորհակալություն։

Լիլիթ․

ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն, որոնք աշխատում են շրջհարկի դաշտում, ստանում են տարածքի վարձակալության ծառայություն, որի տարեկան վարձավճարը առանց ԱԱՀ փոքր է տարածքի կադաստրային արժեքի 2,5 % -ից։ Ի՞նչ պարտավորություններ են առաջանում վարձակալների համար:

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, սեփական տունը վարձով է տրվում ֆիզ․ անձից ֆիզ անձին: Կան մի քանի սենյակներ, և բոլոր սենյակները վարձակալում են տարբեր մարդիկ: Ինչպե՞ս կազմակերպել օրինական աշխատելու գործընթացը: Որտեղի՞ց սկսել և ի՞նչ հարկատեսակով աշխատել օրինական դաշտում: Շնորհակալություն։

Հեղինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվել։ Իրավաբանական անձը տարածք է վարձակալել ֆիզ․ անձից, կնքվել է պայմանագիր 19.10-ից, այն պայմանավորվածությամբ, որ եկամտային հարկը վճարելու է իրավաբանական անձը։ Վարձակալության վճարը պետք է փոխանցվի մինչև 25-ը։ Ժամկետը հաշվարկելիս ճի՞շտ է հաշվել և փոխանցել ամսվա 19-31, փոխանցել այդ ժամանակահատվածի գումարը, հետո 1-30, թե՞ 19.10-19.11.23: