30/10/2026

տնօրեն

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. Կազմակերպության տնօրենը, որն ունի ընկերության բաժնեմասերի կեսից ավելին, իրավունք ունի՞ անվերադարձ գումար փոխանցել կազմակերպության բանկային հաշվին, որպես ներդրում: Եթե այո, խնդրում եմ ուղղորդել քայլերը: Խնդրում եմ պատասխանել հնարավորինս շուտ: Նախապես շնորհակալություն։

Աննա․

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն եթե նոր է բացվում, մեկ մասնակից ունի, տնօրեն ռեգիստրով հենց հիմնադիրին է, taxservice-ում պարտադի՞ր է տնօրեն գրանցելը, և հետագայում փոփոխման դեպում տնօրենը ռեգիստրի վկայականում է՞լ պետք է փոխվի։

Սեդա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել․ ՍՊԸ հիմնադիր տնօրենն կարո՞ղ է իր միջոցներից փոխառության պայմանագրով գումար փոխանցել ՍՊԸ հաշվին։ Եվ կարո՞ղ եք նշել՝ արդյո՞ք կա սահմանափակում փոխառության գումարի մասով։ Կամ այլ ի՞նչ տարբերակ կառաջարկեք, ՍՊԸ նոր է ստեղծվել և ի սկզբանե ունի շատ փոքր կանոնադրական կապիտալ։ Ինչպե՞ս ճիշտ կլինի գումարի փոխանցումն կատարել։

Լիանա․

Տնօրենը դրամարկղից գումար է վերցնում բանկային հաշիվը համալրելու համար, նաև երբեմն կանխիկացնում է բանկային հաշվից գումարն ուղղելով դրամարկղ։ Արդյո՞ք կարիք կա առհաշիվ հաշվետվություն կազմելու։

Սիրարփի․

Բարև Ձեզ, եթե պետ. ռեգիստրում նշված է, որ հիմնադրի որոշումով ընկերության տնօրենի հետ կնքվել է պայմանագիր 3 տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո, աշխատանքային պայմանագրի համաձայնագրո՞վ է երկարացվելու ժամկետը, թե՞ նոր աշխատանքային պայմանագիր կնքվի կամ նոր հիմնադրի որոշում։ Պետ. ռեգիստրի մեջ է՞լ պետք է նոր էջ ավելացնել նշված փոփոխության մասին։

Սամվել․

Կազմակերպության տնօրենը մեկնում է գործուղում։ Հնարավոր է ավիատոմսը ձեռք բերել տնօրենի անձնական քարտով, հետո կազմակերպությունը փոխհատուցի այդ գումարը։ Ինչպես նաև հյուրանոցի ծախսերն էլ վճարել անձնական քարտով՝ գործուղումից վերադառնալուց հետո դրանք փոխհատուցելով կազմակերպության կողմից։ Շնորհակալություն։

Նազելի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Նոր գրանցված ՍՊԸ (ԱԱՀ-ով հարկվող) հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, կարո՞ղ է որպես ֆիզիկական անձ փոխառություն տալ ՍՊԸ-ին առաջիկա ծախսերի համար մինչ գործունեությամբ շահույթ ստանալը։

2․ ՍՊԸ-ն ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնի հարկային մարմին, հնարավորության դեպքում խնդրում եմ նշել թվերով։ Շնորհակալություն։

Շուշանիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ԱՁ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, զբաղվում է բաժակով սուրճի արտադրությամբ և վաճառքով, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ի՞նչ պարտադիր հարկեր պետք է վճարի: Նաև կխնդրեի պարզաբանել՝ ԱՁ-ն կարող է տնօրեն չունենալ։

Մելինե․

Հարգելի հաշվապաներ, հիմնադիրին, ով նաև տնօրենն է, տրամադրել ենք փոխառություն դտ 145 կտ 252, և հաշվել աշխատավարձ՝ դտ 713 կտ 527: Իր գրավոր համաձայնությամբ փոխառությունը մարվելու է նաև աշխատավարձի հաշվին: Ինչպե՞ ս է այս ձևակերպումը տրվելու՝ դտ 527 կտ 145, իսկ ու՞ր մնաց 229 հաշիվը։ Խնդրում եմ պատասխանել:

Անուշ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի մասնաբաժինները հնարավո՞ր է արդյոք փոխանցել ՌԴ քաղաքացուն, եթե նա չունի ՀՀ ոչ քաղաքացիություն, ոչ կացության քարտ։ Եվ ՌԴ քաղաքացին կարո՞ղ է արդյոք դառնալ այդ իսկ ընկերության տնօրենը։ Որքանո՞վ է կարևոր կացության քարտը հարկայինի հետ խնդիրներ չունենալու և գործունեություն ծավալելու համար։ Շնորհակալություն։

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։

Ռուզաննա․

Բարև ձեզ, հաշվապահներ ջան, ունեմ խնդիր. ՍՊԸ-ն գրանցված է մարզում: Մի քանի ամիս 1 մլն փոխառություն եմ դրել դրամարկղ տնօրենի անունից: Հիմա ո՞նց կարելի է ուղղել սխալը: Կարո՞ղ եմ 1 մլն մասնատել 300 000-րի։

Նաիրա․

Բարև ձեզ։ Ձեռնարկությունը ունի չվճարված աշխատավարձեր, աշխատանքային տեսչությունը իրավունք ունի՞ տնօրենին տուգանել չվճարվածի 25% չափով, թե՞ այդ տուգանքը պարտավոր է վճարել ընկերությունը։ Շնորհակալություն։

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Օգնեք խնդրում եմ․ կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն (գործում է շրջանառության հարկի դաշտում) բանկից արտարժույթով ստացած վարկը փոխառության պայմանագրով և նույն արտարժույթով (մոտ 700 000$) տրամադրել հիմնադիր տնօրենին: Եթե հնարավոր է, հղում արեք օրենքին։ Շնորհակալություն։

Շուշանիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ կազմակերպության տնօրենի կատարած ծախսերը՝ կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված մեքենայի տրանսպորտային և պետական վճարումների հետ, հնարավո՞ր է փոխհատուցել՝ գումարը փոխանցելով նրա բանկային հաշվին։

Արամ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։

1․ Եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ի սեփականատերը և տնօրենը նույն անձն է, արդյո՞ք օրենքը թույլ է տալիս սեփականատիրոջը անհատույց ծառայություն մատուցել ընկերությանը և որպես տնօրեն աշխատավարձ չստանալ։

2․ Ընկերությունը նախորդ տարվանից գտնվել է լուծարման գործընթացում և վերսկսում է գործունեությունը տարվա կեսից, այդ պահին եթե ուղարկի շրջհարկով աշխատելու դիմումը և իրական շահառուի մասին հայտարարությունը, խնդիր չի՞ առաջանա։

Սիմոն․

Բարև ձեզ։ Եթե տնօրենը ամենամյա արձակուրդում է և գտնվում է հանրապետությունից դուրս, արդյո՞ք պարտադիր է ժամանակավոր պաշտոնակատար տնօրենը հարկային հաշիվների ստորագրման համար ունենա էլեկտրոնային ստորագրություն:

Դիաննա․

Ողջունում եմ բոլորին։ Հարցս հետևյալն է․ եթե ֆիզիկական անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն և հիմնադրում է ևս այլ ՍՊԸ-ը, երկրորդ ՍՊԸ-ն հանդիսանու՞մ է ԱԱՀ վճարող։

Եվա․

Կասե՞ք՝ եթե աշխատակցին տնօրենը լիազորագիր է տալիս պայմանագրերում իր փոխարեն ստորագրելու համար, և լիազորագիրը առանց նոտար է, դա նորմա՞լ է, թե՞ կարող ենք հետագայում խնդիրներ ունենալ։

Սուսաննա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցիս: ՍՊԸ-ն բացելիս բանկում 2 հաշվեհամար են տվել, որից մեկը ընթացիկ հաշիվ, որը բացված է տնօրենի անունով, ու տվել են տնօրենին այդ հաշվեհամարի բիզնես քարտը: Հիմա կարո՞ղ եմ այդ հաշվեհամարին տնօրենի աշխատավարձը փոխանցել, թե՞ դա ՍՊԸ-ինն է, և տնօրենը պետք է իր համար առանձին հաշվեհամար բացի։

Էդուարդ․

Ողջույն։ Նորաբաց ՍՊԸ է, գրանցման ամսաթիվ 20.02.24, կանոնադրական կապիտալ 3դր: Միակ հիմնադիրն ու գործադիր տնօրենը ես եմ, տնօրենի աշխատանքային գրանցումը 21.02.24, շաբաթական աշխատաժամանակը 6 ժամ: Գործունեություն և եկամուտ դեռևս չկա: Փետրվարի համար պետք է տամ ինձ 9 օրվա աշխատավարձ, աշխատավարձը պետք է տամ` ՍՊԸ-ին փոխառություն տալով: Օգնեք հասկանալ ողջ գործընթացը:

Հարց 1․ ո՞նց եմ իրականացնելու փոխառությունը
Հարց 2․ ո՞նց և նվազագույնը ինչքա՞ն գումար կարող եմ փոխանցել ինձ որպես աշխատավարձ Հարց 3․ ո՞նց և ե՞րբ եմ կատարելու փոխանցված աշխատավարձի համար հարկերի վճարումը (եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար)

Մարինե․

Խնդրում եմ օգնեք։ Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտք արել լինզինգի հաշվին։ Ինչպե՞ս ձևակերպեմ՝ մուտք դրամարկղ, փոխառության վերադարձ, ապա դրամարկղից լիզինգի վճարու՞մ։

Իլոնա․

Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ, հարցս վերաբերվում է հիմնադրամներին: Հիմնադրամը գրանցվել է 2023թ նոյեմբերին, գործնեություն չի ծավալել, աշխատող չի ունեցել։ Միայն տնօրենը պետ. ռեգիստրում նշված էր 22.11.2024թ: Փաստացի գործնեությունը սկսել է հունվարից 2024թ., ոչ մի հաշվետվություն դեռ չկա հանձնված: Կասե՞ք՝ որտեղի՞ց սկսել , և արդյո՞ք տնօրենի համար աշխատողի հայտ չներկայացնելը խնդիր է լինելու: Նշեմ նաև, որ այդ ամիսների համար աշխատավարձ չի ստացել տնօրենը ու չի ստանալու: