Փոխառության տրամադրում ՍՊԸ հիմնադրի կողմից

Նազելի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Նոր գրանցված ՍՊԸ (ԱԱՀ-ով հարկվող) հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, կարո՞ղ է որպես ֆիզիկական անձ փոխառություն տալ ՍՊԸ-ին առաջիկա ծախսերի համար մինչ գործունեությամբ շահույթ ստանալը։

2․ ՍՊԸ-ն ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնի հարկային մարմին, հնարավորության դեպքում խնդրում եմ նշել թվերով։ Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

1 այո կարող է, պայմանագրով,
2 գործնեությունով ու աշխատողների առկայությունից է նաևկախված թե ԱԱԱհ ից բացի ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն,

Նազելի
Նազելի
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ պատասխանի համար։
Խնդրում եմ նաև պարզաբանել ՍՊԸն ֆիզանձից վարձակալություն վերցնելուց եկամտային հարկը պարտադիր հաշվարկվում է վարձավճարից, օրինակ 100,000 վարձավճար նշվի պայմանագրում առանց եկամտային հարկ, իսկ ՍՊԸն առանձին 10,000ը վճարի բյուջե

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Նազելի

վարձավճար- 100 000 դրամ
եկամտային հարկ- 10 000 դրամ
ֆիզ անձին վճարվելիք գումար- 90 000 դրամ

Նազելի
Նազելի
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Շատ շնորհակալ եմ։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Նազելի

այո եկամտային հարկը հաշվարկվում է վարձավճարից,

A.
A.
1 տարի առաջ

1․ Այո, կարող է
2․ ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ամսական, Եկամտային հարկի և սոցիալական հարկի հաշվարկ ամսական, շահութահարկի հաշվետվություն տարեկան, և այլ հաշվետվություններ՝ կախված գործունեությունից

Նազելի
Նազելի
1 տարի առաջ
Ի պատասխան  A.

Շատ շնորհակալ եմ։

Nerses
Nerses
1 տարի առաջ

Այո, կարող է