Լիլիթ․
Բարև Ձեզ։ ՀՀ -ում շատ կազմակերպություններ և ԱՁ-ներ շրջհարկով աշխատող, իրականացնում են Wildberries կազմակերպության գործունեություն, այսինքն օնլայն հարթակում վաճառում են ապրանք։ Ըստ Վայլդբերիսի հետ կնքած օֆերտայի, ԱՁ-ն վաճառում է իր ապրանքը Վայլդբերիսին, ինքն էլ իր հերթին վաճառում է իր հարթակում։ Օֆերտայի մեկ այլ կետով Վայլդբերիսը մատուցում էր նաև գովազդի ծառայություն, ու ամեն շաբաթ ուղարկում է ԱՁ-ին փաստաթուղթ, որտեղ երևում էր նախորդ շաբաթվա գովազդի ծախսը ռուբլիով։ Ըստ այս փաստաթղթի, որտեղ նաև մեր տվյալներն են, նաև դիմացի կողմի տվյալներն են, ում հասցեն Ռուսաստանում է ու ունի ՕՕՕ(ՍՊԸ) -ի ՀՎՀՀ-ն։ Հաշվապահը հիմք վերցնելով այդ դակումենտը,առաջացնում էր 290 ձև հաշվետվություն 2-րդ բաժնում, որտեղ հարկ չի առաջացնում։ Կից ներկայացնում եմ այն փասթաթուղթը, որը մեզ ուղարկել է “Վայլդբերիս” ՍՊԸ-ն, այժմ արդեն “ԻՄՎԲԱՄ” ՍՊԸ, այսինքն ներկայացուցիչն, որպես ոչ ռեզիդենտի մասով հավաստում։ Մի քիչ երկար ստացվեց, ասեմ ինչի համար, բոլոր էջերում ու նաև ձեր մոտ սխալ են ներկայացնում հարցը, մինչև այսօր չկա ճիշտ պատասխան, արդյո՞ք ճիշտ ենք աշխատում, թե՞ ոչ։ Հարցս ամփոփեմ՝ ես ճի՞շտ եմ անում, որ ներկայացնում եմ 290 ձևի 2-րդ բաժնում և ծախսագրում եմ եռամսյակային հաշվետվությունում։ Եվ երկրորդ հարցը՝ արդյո՞ք տվյալ հաշվետվությունը տարեկան հարկեր կամ այլ ավել հաշվետվություններ չի առաջացնում։ Ցանկալի է իմանալ՝ կցած փասթաթուղթը բավարար էր, որ հարկ չառաջացնի։ Անչափ շնորհակալ կլինեմ, որ հարցերիս պատասխանը շուտ ստանամ։

ես ճիշտ եք անում, որ ներկայացնում եմ 290 ձևի եռամսյակային հաշվետվությունը, ոչ ռեզիդենտի շահութահարկ է առաջանում, տվյալ հաշվետվությունը եռամսյակի ոչ ռեզիդենտի շահութահարկ պետք է վճարեք,
Եթե ՌԴ ռեզիդենտության տեղեկանքը կա, ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանա, քանի որ ՀՀ և ՌԴ միջև գործում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։
բայց 290 ձևի հաշվետվոևթյունը ներկայացրեք, թեկուզ ձեր համար հարկ չառաջանա