Ա/Ձ-ի գործունեության դադարեցման հետ կապված

Արփինե.

Բարև Ձեզ։ Եթե 2020թ-ին շրջանառության հարկով աշխատած Ա/Ձ-ն մարտ ամսվանից տվել է գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին հայտարարություն, և այլևս չի վերսկսելու գործունեությունը, պե՞տք է արդյոք մինչև փետրվարի 20-ը ուղարկել շրջանառության հարկով հարկվելու մասին հայտարարություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Alen
Alen
5 տարի առաջ

Եթե գործունեությունը չի սկսելու՝ ուրեմն կարիք չկա։ Նույնիսկ, եթե 2021թ․ ցանկացած ժամանակահատվածում վերսկսեք գործունեությունը, այդ ժամանակ հաշվետվությունը կհանձնեք և վերջ։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, որպեսզի տարվա ընթացքում գործունեությունը վերսկսելու դեպքում գործի շրջհարկի համակարգում, չներկայացման դեպքում հարկային համակարգի ծրագրով 21,02-ից ավտոմատ անցնում է ԱԱՀ վճարողների ցանկ:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Այո, որպեսզի տարվա ընթացքում գործունեությունը վերսկսելու դեպքում գործի շրջհարկի համակարգում։

Աննա
Աննա
5 տարի առաջ

Ոչ, օրենքը շեշտում է դադարը վերսկսելուց 20 օրվա ընթացքում տալ հայտարարություն։ Այնպես որ, երբ սկսեք գործունեությունը այդ ժամանակ կտաք, կարող է դուք եք, ոլորտը փոխում եք ու նենց ոլորտ է, որ միկրոյի տակ կարող եք աշխատել, ու այդ ժամանակ հանձնած եղաք՝ չեք կարող փոխել:

Karine
Karine
5 տարի առաջ

Ոչ, հայտաևարություն տալու կարիք չկա։