Շրջհարկով աշխատող ընկերությունը դադարեցման մեջ է

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, պե՞տք է արդյոք շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, այս տարվա մինչև փետրվարի 20-ը ներկայացնի հաշվետվություն հարկատեսակի մասով, եթե առաջիկայում չի նախատեսում վերսկսել իր գործունեությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Artur Ananyan

Հարգելի Սոֆյա, եթե խոսքը եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկի մասին է, ապա եթե գործունեությունը դադարեցվել է 2021թ․ IV եռամսյակում, այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունը պետք է ներկայացվեր մինչև հունվարի 20-ը։

Եթե խոսքը շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմումի մասին է, ապա համաձայն ՀՕ հոդված 254-ի՝ շրջանառության հարկ վճարողներ են համարվում մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ

Եթե գործունեության դադարեցման դիմումը տվյալ հարկային տարում եք տվել, ապա կարծում եմ՝ պետք է մինչև փետրվարի 20-ը հանձնեք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմումը։

Tigran

Եթե հունվարին եք դադարի հայտարարություն ներկայացրել,ապա մինչև փետրվարի 20-ը ներկայացվելիք հաշվետվությունները պետք է ներկայացնեք,ինչպես նաև շրջհարկի հաշվետվությունը առաջին եռամսյակի::

Ալլա

Նայած երբ եք գործունեությունը դադարեցրել, այն ժամանակահատվածի համար երբ դեռ իրականցրել գործունեություն, բոլոր նախատեսված հաշվետվությունները պետք է ներկայացնեք։

karine

Եթե ի նկատի ունեք հայտարարություն շրջհարկով աշխատելու մասին, ապա՝ ոչ։