25/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Մարինե
Մարինե
7 տարի առաջ

Հրամանագրքով ինչ օր գրվել է, դա է նշվում: Ազատման հայտը տալիս են 3 աշխատանքային օրվա ընթացքում: Այդ օրի հաշվելը հարաբերական է: Օրինակ՝ եթե ամսի 1 է գրվում, տվյալ ամսվա աշխատողների ցանկում մնում է: Ստացվում է, որ համակարգը ազատման օրը համարում է աշխատանքային: Ես այդ օրվա համար չէի վճարի:

Քրիստինե
Քրիստինե
7 տարի առաջ

Երեք աշխատանքային օր կարող եք հետ գնալ ազատման դեպքում, այսինքն՝ կարող եք գրանցման հայտ տալ ամսի 4-ին, բայց աշխատանքային հարաբերությունների ավարտ նշեք 3 աշխատանքային օրով հետ: Քանի որ ամսի 4-ը աշխատողի համար աշխատանքային չէ, հետևաբար այդ օրվա համար չի վճարվի:

Արա
Արա
7 տարի առաջ

Ազատման հայտում նշվում է այն օրը, որը նա աշխատել է: Ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա նա վարձատրվում է այդ օրվա համար, եթե նա աշխատել է այդ օրը և ազատվել է օրվա վերջում:

Լիա
Լիա
7 տարի առաջ

Համաձայն ՀՀ ԱՕ 29-րդ հոդվածի 8-րդ մասի՝ գործողության ժամկետը ավարտվում է նշված օրվա ժամը 24-ը, իսկ կազմակերպության դեպքում՝ այդ կազմակերպության աշխատանքի ավարտման ժամին: Այսինքն՝ աշխատողը այդ օրվա համար վարձատրվում է: