Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման

Անի.

Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը հրաման է ստացել, որտեղ նշված է, որ բոլոր աշխատակիցները պետք է 01.10.2021թ. դրությամբ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Նաև նշված է, որ պետք է 01.10.2021թ.-ից ուղարկել հաշվետվություն աշխատակիցների ցուցակի, ովքեր են պատվաստված, ովքեր ունեն թեստի պատասխան, ովքեր հրաժարվում են պատվաստումից, չունեն թեստի պատասխան իրենց իսկ ստորագրված բացատրագրով: Նշված է՝ 1-ին հաշվետվությունն ուղարկել մինչև 15.10.2021թ.: Էլ ու՞մ է նման հրաման եկել և որտե՞ղ պետք է լրացնել այդ հաշվետվությունը: Շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Հետևեք զարգացումներին դեռ մինչև 15-ը ժամանակ ունեք,այսօր խոստացվել է հայցի ներկայացում այդ հրամանի կասեցման նպատակով,մինչև օրվա վերջ կիմանանք դրա ներկայացման մասին իսկ մեկ շաբաթվա ընթացքում այն վարույթ ընդունված լինելու մասին:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Կարո՞ղ է դուք հանրային հատվածի կազմակերպություն եք։ Դեռ մասնավորին այդպիսի հրաման չկա։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Դուք հանրային հատվածից ե՞ք, մասնավոր հատվածին այդպիսի հրաման չի եկել։

Knarik
Knarik
4 տարի առաջ

Նախ նշեք, թե ինչ կազմակերպություն է՝ պետական է, ոչ պետական է, հիմնադրամ է, թե ոչ։ Ո՞վ է ձեզ նամակ ուղարկել, ի՞նչ նկատառումներով։ Կարո՞ղ է վերադասն է գրել։

Արա
Արա
4 տարի առաջ

Պարտադիր թեստավորում կամ պատվաստման հրաման կա, հոկտեմբերի 15-ից կսկսվի ստուգումները, պիտի լրացվի գրանցամատյանը սահմանված կարգով, սակայն հաշվետվություն ուղարկելու որոշման մասին չեմ լսել։