Աշխատանքից ազատման վերաբերյալ

Բարև ձեզ։ Մինչև երեք տարեկան խնամքի արձակուրդում գտնվող ուսուցչի տեղը այլ աշխատող ենք ընդունել։ Հիմնական աշխատողը ավելի շուտ է վերադառնում աշխատանքի (3 տարին չի լրացել)։ Նոր ընդունվողին կարո՞ղ ենք ազատել աշխատանքից առանց նախապես ծանուցելու։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
3 տարի առաջ

Այո։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Եթե որոշակի ժամկետով պայմանագիր է կնքվել ,այդ մասին նշված է, կարող եք։

Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ

Այո, կարող եք։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Այո, նոր ընդունվողին կարող եք ազատել աշխատանքից առանց նախապես ծանուցելու։

Դավիթ Ամիրյան
Դավիթ Ամիրյան
3 տարի առաջ

Նախ այդ դեպքում պետք է կնքեիք որոշակի ժամկետով պայմանագիր՝ նշելով կամ օրացուցային ժամկետ կամ որոշակի իրադարձություն (Ձեր դեպքում կարող էր լինել հիմնական աշխատողի՝ մայրության արձակուրդից վերադառնալը)։ Եթե պայմանագրում օրացուցային ժամկետ եք նշել կամ անժամկետ պայմանագիր եք կնքել, ապա չեք կարող լուծել վերջինիս հետ պայմանագիրը ժամկետից շուտ։ Եթե ժամկետը ավարտվել է, ապա պարտավոր եք աշխատողին ծանուցել ժամկետը լրանալուց առնվազն 10 օր առաջ։

Lilia
Lilia
3 տարի առաջ

Եթե աշխատանքի եք ընդունել՝ նշելով փոխարինող լինելը և ժամկետը նշել եք մինչև հիմնական աշխատքղի վերադարձը, ապա այո, կարող եք ազատել (ԱՕ 113.1.4 հդ), չնայած միևնույնն է պիտի տեղեկացրած լինեք, որ հիմնական աշխատողը վերադառնում է:

Լամարա
Լամարա
3 տարի առաջ

Շնորհակալ եմ բոլորին։ Պայմանագրում կար , որ մինչև հիմնական աշխատողի վերադարձ։ Ամեն դեպքում ծանուցումը ուղարկեցի։ Ազատեցի ։