Ավտոտեխսպասարկում 2025

Գարեգին․

Բարի երեկո։ Կխնդրեի պարզաբանել՝ ավտոտեխսպասարկումը (ԱՁ-ով, շրջանառությունը մոտ 1,5 մլն դրամ տարեկան), կարո՞ղ է մնալ միկրոձեռնարկատիրության մեջ, թե՞ պետք է պարտադիր տեղափոխվի շրջհարկով հարկման դաշտ։ Նախապես շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

շրջհարկով հարկման դաշտ,
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, փորձաքննական, բժշկական օգնության և սպասարկման, ատամնատեխնիկական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման, միջնորդական (այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի և (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցողները, ծրագրային ապահովման մշակման, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) և շինարարական աշխատանքներ կատարողները,

Գարիկ
Գարիկ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ Տիգրան ջան!

Վահրամ
Վահրամ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան սահմանման մեջ կա նաև ինչպես նաև սույն կետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.(նույն կետում)։ Որն է համարվում համանման ծառայությունների

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Վահրամ

նմանատիպ ծառայությունները, դա ,իշտ էլ տարընթերցման առիթ է տալիս որ հստակ չեն,

Արման
Արման
1 տարի առաջ

Ոչ, 2025թ․ հունվարի 1-ից ավտոտեխսպասարկումը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։