28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Nerses
Nerses
5 տարի առաջ

Եթե նախորդ 12 ամիսների աշխատավարձը եղել է նվազագույն 68 000, ապա չի կարող լինել ցածր:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Միջինի օրականի հաշվարկի համար չի կարող նվազագույնից պակաս լինել, չեք գրել ձեր միջին աշխատավարձի տվյալները: 2021-ի հունվարից չի կարող հաշվարկային աշխատավարձը կազմել 92 700, այն պետք է կազմի առնվազն 93 289 դրամ, սխալը երևի նաև այստեղից է գալիս:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ: Նախ Ձեր աշխատավարձը 2021թ. հունվարի 1-ից պետք է բարձրացվեր, 92 700 դրամի դեպքում Ձեր վճարման ենթակա գումարը ցածր է լինում նվազագույն աշխատավարձից (եթե իհարկե դրոշմանիշային վճարը գործատուն չի վճարում): Արձակուրդի հաշվարկման համար անհրաժեշտ է ստանալ միջին ամսական աշխատավարձը, Ձեր դեպքում այն պետք է ցածր չլինի 93 289 դրամից. գումարեք հունվարից սկսած վերջին 12 ամսվա Ձեր ստացած աշխատավարձը և այլ վճարները (հավելավճար, պարգևավճար (1/12 մասով), բայց մի ներառեք այն ամիսները, որոնց ընթացքում անաշխատունակության թերթիկ եք ներկայացրել կամ եղել եք արձակուրդում կամ պարապուրդում) և ստացած թիվը բաժանեք այդ ամիսների թվի վրա, եթե 12 ամիսներն էլ ամբողջական ամիսներ են, ապա՝ 12-ի: Եթե ստացված գումարը փոքր է 93 289 դրամից, ապա որպես միջին վերցրեք հենց 93 289-ը: Դուք աշխատում եք հնգօրյա աշխատանքային գրաֆիկով, հետևաբար 93 289 դրամը բաժանեք 21-ի (վեցօրյայի դեպքում՝ 25-ի), ստացեք միջին օրական գումարը, դա էլ բազմապատկեք արձակուրդի օրերի թվով՝ 93289/21*20=88847 դրամ: