Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Վազգեն.

Հարգելի հաշվապահներ, մոտ 2 տարի առաջ պետ. ռեգիստրում գրանցել եմ Ա/Ձ, ներկայացել եմ ՀՏ և գրանցել գործունեությունս, 6 ամիս հետո ներկայացրել եմ դիմում՝ գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, և այդ պահին բոլոր պարտքերս մարված էին: Հարցս հետևյալն է՝ երբ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, եկամտային հարկ պե՞տք է վճարեի, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
11 տարի առաջ

Եկամտային հարկ վճարվում է միայն այն ամիսների համար, որոնց ընթացքում Ա/Ձ փաստացի գործունեութուն է իրականացրել:

Աննա
Աննա
11 տարի առաջ

Պետք չէ հարկ վճարել այն պահից սկսած, երբ տրվել է դադարեցման դիմում: