Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 մեկնաբանություն
Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
6 տարի առաջ

Այո, իհարկե կարող եք:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Կարելի է , բայց այդ դեպքում և ԱՁ և ՍՊԸ կգործեն ընդհանուր հարկման դաշտում , որպես փոխկապակցված կազմակերպություններ։
ՀՕ Հոդված 30. Փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք
1. Օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
1) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.
2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

Anushik
Anushik
6 տարի առաջ

Այո, կարող եք: Փոխկապակցվածության խնդիր կարող է առաջանալ, եթե անձը հանդիսանա նաև ՍՊԸ մասնակից:

Եվա
Եվա
6 տարի առաջ

Շնորհակալ եմ, իսկ փոխկապվածությունը հետագա ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել:

Gevs
Gevs
6 տարի առաջ

Օրենքը թույլ է տալիս: Սակայն հարկային դաշտում, եթե հիմնադիրը հանդիսանում է 20 տոկոս և ավել բաժնետեր, ապա կգործի ԱԱՀ դաշտում և կհանդիսանա կապակցող կողմ:

Nerses
Nerses
6 տարի առաջ

Կարող եք, սակայն եթե հիմնադիրը ունի 20 տոկոս և ավելի մասնաբաժին կհամարվեք փոխկապակցված:

Tigran
Tigran
6 տարի առաջ

Այո, կարող եք, սակայն փոխկապակցվածության խնդիր է լինում, սակայն իմաստը ո՞րն է: Հնչած ֆեյսբուքյան կարծիքը ևս հաշվի առեք:

Եվա
Եվա
6 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, փոխկապվածությունը ի՞նչ խնդիրներ կարող է սռաջ բերել:

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Եվա

Փոխկապակցվածության դեպքում միանշանակ 2 սուբյեկտն էլ պետք է գործեն ԱԱՀ դաշտում, այն ամրագրվում է ՊԵԿ նախագահի որոշմամբ: Գույքային պատասխանատվության մասին էլ արդեն գրված է վերևում:

Եվա
Եվա
6 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն` եթե ՍՊԸ-ն միայն իր գույքով է պատասխանատվսւթյուն կրում, ԱՁ-ի հետ փոխկապված ՍՊԸ-ի դեպքում նաև ԱՁ գույքո՞վ:

Tigran
Tigran
6 տարի առաջ
Ի պատասխան  Եվա

Չէ, այդտեղ սուբսիդիար պատասխանատվության խնդիր չէ, այլ այն, որ Ա/Ձ-ն պատասխանատվություն է կրում իր գույքով որպես ֆիզ.անձ, հակառակը` ՍՊԸ բաժնեմասի վրա կարող է տարածվել բռնագանձում Ա/Ձ պարտավորությունների հաշվով:

Եվա
Եվա
2 տարի առաջ

Կարող եք, բայց եթե տնօրենը որպես հիմնադիր 20% և ավելի մասնաբաժին ունենա պետք է 2-ն էլ աշխատեն հարկման ընդհանուր համակարգում՝ ԱԱՀ դաշտում։