Արդյոք գործու՞մ է երեխայի ծնվելու օրվանից հետո հայրերին տրամադրվող 3 օրյա արձակուրդը

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ,
Երեխայի ծնունդից հետո հայրերին տրամադրվող 3 օր արձակուրդը գործու՞մ է, թե՞ ոչ, և նոր օրենքը կապված 5 օրյա վճարվող արձակուրդի հետ՝ դա դեռ չի՞ գործում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Անահիտ
Անահիտ
5 տարի առաջ

+

Mane M
Mane M
5 տարի առաջ

– Նախատեսվում է օրենսգիրքը լրացնել նոր՝ «հայրության արձակուրդ» տերմինով, ըստ որի երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ կտրամադրվի 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար կվճարվի աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով։
– Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

ՀՕ նախատեսում է հայրերի համար միայն այս հոդվածը:
Հոդված 176. Չվճարվող արձակուրդը
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, գործում է, ԱՕ հ. 176 1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Այո, գործում է։ Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին:

Անահիտ
Անահիտ
5 տարի առաջ

Շնորհակալ եմ բոլորից

Anushik
Anushik
5 տարի առաջ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՕ-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
………….
Հոդված 3. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) հայրության արձակուրդը:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 176.1-ին հոդվածով. «Հոդված 176.1. Հայրության արձակուրդը
1. Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:»:»:
Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
……………
2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: