Բիլիարդ սրահի գործունեություն

Լուսինե․

Ունեմ ԱՁ, որը աշխատում է շրջանառության հարկով։ Ցանկանում եմ բացել բիլիարդ սրահ, որտեղ կվաճառվի նաև խմիչք։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնեմ ես որպես ԱՁ, շրջհարկի եռամսյակային հաշվետվության մեջ բիլիարդի ժամավճարը ո՞ր տողում պետք է ներկայացնեմ, ի՞նչ լրացուցիչ վճարներ պետք է կատարեմ։ Պե՞տք է արդյոք ԱՁ-ի համար ՀԾ հաշվապահ ծրագիր բացեմ և լրացնեմ։ Ի՞նչ լրացուցիչ գործողություններ ունեմ անելու հարկային համակարգում, սխալներից և խնդիրներից խուսափելու համար։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

բիլիարդ սրահի ու խմիչք վաճառքը տարբեր գործնռեություններ են, ՀԾ հաշվապահ ծրագիր պետք չի դեռ, աշխատող ունենալու դեպքում նաև եկամտային հարկի հաշվարկ էլ պիտի ներկայացնեք,

Nerses
Nerses
1 տարի առաջ

պետք է ունենաք ՀԴՄ, 2 տարբեր գործունեություն է ծառայություն և վաճառք, պետք է առանձնացված հաշվառում իրականացնեք, խորհուրդ եմ տալիս օգտվել հաշվապահի ծառայությունից։