Գործող ռեստորանը ցանկանում է ծավալել նաև բացօթյա գործունեություն

Ռուզան.

Բարև ձեզ։
Հարցս հետևյալն է՝ գործող ռեստորանը (հանդիսությունների սրահ) ցանկանում է ծավալել նաև բացօթյա գործունեություն։ Արդյո՞ք գործում է այլ հարկման համակարգ, թե՞ գործող օրենսդրությամբ բացօթյա հանրային սնունդն այլևս չի առանձնացվում փակօթյայից։
Եթե հարկման համակարգերի տարբերություն կա, խնդրում եմ ուղարկել հղումը։
Նախապես շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Որևէ հարկման համակարգերի տարբերություն չկա, բացօթյաի դեպքում կարող է տեղական տուրքի հարց լինել, դա էլ կախված է տվյալ համայնքից:

Ara Ananyan
Ara Ananyan
6 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Ռուզան։ Գործող հարկային օրենսդրությամբ տարբերություն չկա՝ փակօթյա, թե բացօթյա տարածքում է իրականացվում հանրային սննդի գործունեությունը։ Հանրային սննդի գործունեությունը հարկվում է գործում է կամ շրջանառության հարկի դաշտում, կամ ընդհանուր հարկման դաշտում։

Ռուզան
Ռուզան
6 տարի առաջ

Շատ շնորհակալ եմ պատասխանների համար: