Գործունեության դադարեցում և վերսկսում

Հովհաննես․

Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2023 դեկտեմբերի 25-ին, հունվարի 12 ին շրջհարկի հայտարարություն եմ ուղարկել և նույն օրը ԱՁ անորոշ ժամանակով դադարեցրել եմ, իսկ մարտի 2 ին վերսկսել։ Խնդրում եմ ինձ ասեք՝ ե՞րբ և ի՞նչ հարկեր և վճարներ պետք է անեմ։ Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

եթե ծրագիրը կթողնի մինչև 22.03-ներկայացրեք շրջհարկի հայտարարությունը, եթե չթողնի ուրեմն շրջհարկի դաշտում եք ու ապրիլին կներկայացնեք այն, բայց այս ամիսների համար ամսեկան 5000 սոցվճար ու 5000 շահութահարկ պետք է վճարեք,

Հովհաննես
Հովհաննես
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ պատասխանի համար։ Այո շրջհարկի դաշտում եմ, իսկ 5000 սոցվճարը և 5000 շահութահարկը ամեն ամիս պետք է վճարվի, թե՞ տարվա վերջ և եթե եկամուտ չեմ ունեցել։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Հովհաննես

5000 սոցվճարը և 5000 շահութահարկը ամեն ամիս պետք է վճարվի, տվյալ դեպքում եկամուտ չունենալը էական չէ, որ ամիսը ակտիվ եք եղել ըստ այդ ամիսների պետք է վճարվի,

Nerses
Nerses
2 տարի առաջ

Ներկայացրեք շրջհարկի դիմում, ամսական 5000-ական շահութահարկ և սոց վճար, եռամսյակային հաշվետվություն, հարկը կախված է թե ինչ գործունեությամբ եք զբաղվում։

Հովհաննես
Հովհաննես
2 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Շնորհակալ եմ պատասխանի համար

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Ապրիլին կներկայացնեք այն, բայց այս ամիսների համար ամսական սոց վճար ու շահութահարկ 5000 ական պետք է վճարեք։

Հովհաննես
Հովհաննես
2 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Դեկտեմբերի համար ևս պետք է վճարվի, թե՞ միայն մարտի համար և մինչև ամսի քանիսն է պետք վճարել։ Շնորհակալ եմ։