Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Քնարիկ Հոխանյան
Քնարիկ Հոխանյան
6 տարի առաջ

Իրավունք ունեք, դա օգնություն է (իհարկե պետք է լինի դիմում) և կապ ունի համախառն եկամտի հետ (տոկոս), եթե տեղավորվում եք չափի մեջ, ոչ մի պահում չեք անում:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Որևէ պահում չեք կատարում, սակայն որպես հիմնավորող փաստաթուղթ վիրահատությունից հետո վերցրեք էպիկրիզի պատճենը, իսկ եթե հիմա կարող է, թող հիվանդանոցի կնիքով տեղեկանք բերի այն մասին, թե որ ամսաթվից սկսած, ինչ ախտորոշումով է ընդունվել: Կայացած բուժկենտրոնները տալիս են, առիթ ունեցել եմ:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Բուժհիմնարկության կողմից տրված հիվանդաթերթիկի հիման վրա վճարեք դրամական օգնությունը, միայն հաշվի առեք Հարկային օրենսգրքի նշված հոդվածը՝

Հոդված 120. Այլ ծախսերը

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
2) ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը:

Արա
Արա
6 տարի առաջ

Քանի որ այն դրամական օգնություն է, կատարեք համապատասխան հաշվապահական ձևակերպում և Դուք կազատվեք բոլոր հետպահումներից:

Սաթեն
Սաթեն
6 տարի առաջ

Շնորհակալություն շատ:

Հասմիկ
Հասմիկ
2 տարի առաջ

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ աշխատակցին դրամական օգնություն տրամադրելու դեպքում, երբ առկա է դիմում և տնօրենի հանձնարարականը՝ օգնություն տրամադրելու մասին, հետագայում կպատրաստվի նաև հրաման, սակայն հարցս ուղղված է օգնության հասանելիք գումարից պահումներ արվելու՞ են, թե՞ ոչ։

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Հասմիկ

չի պահվում եկամտային եթե հարազատի մահվան համար է, իսկ եթե շահութահարկով եք գործում,ապա նվազեցման շեմ կա մյուս դեպքերի համար,