Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 մեկնաբանություն
Անահիտ
Անահիտ
3 տարի առաջ

Եթե հաճախորդը կանխիկ է վճարում, ապա պարտավոր եք տալ ՀԴՄ կտրոն և գրանցել դրամարկղի գրքում:

Knarik
Knarik
3 տարի առաջ

Անկանխիկի ի՞նչ չեկ, անկանխիկը երևում է բանկի մուտքերում ,իսկ դրամարկղի գիրքը մնում է ձեզ մոտ:

Tigran
Tigran
3 տարի առաջ

անկանխիկի չեկերը դրամակղի գրքի հետ կապ չունեն, բանկային քաղվածքով դրանք երևում են,

Մարիաննա
Մարիաննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ծրագրով ՀԴՄ քաղվածքի գումարները ամսվա ընթացքում որ երևում են, դրանք պետք չէ գրել դրամարկղի գրքում?

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

ՀԴՄ պետք է գրել դրամարկղային գրքում։

Մարիաննա
Մարիաննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն, ուղղակի ոչ մեկ հստակ պատասխան չէր տալիս, և հուլիս ամսվանից ՀԴՄ անկանխիկ չեքերը որ տպել են չեմ գրել, բայց դրանք կան, ու ծրագրի քաղվածքում երևում են։ Ուրեմն կգրեմ գրքում։

Nerses
Nerses
3 տարի առաջ

Եթե անկանխիկ է գործարքը այսինքն դրամարկղ մուտք չի եղել, հետևաբար դրամարկղի գրքում չի գրվում։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Ծրագրով ՀԴՄ քաղվածքի գումարները ամսվա ընթացքում որ երևում են, պետք է գրել դրամարկղի գրքում: Գումարի չափից ելնելով՝ նույնիսկ պարտադիր գրանցման օրեր կան սահմանված:

Մարիաննա
Մարիաննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Շատ շնորհակալություն։

Մարիաննա
Մարիաննա
3 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Ինչ գրանցման օրեր, դա չհասկացա։

Գայանե
Գայանե
3 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Կ Ա Ր Գ

 

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

II. ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՐԿՂ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԻՑ ԵԼՔԱԳՐԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

7. Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) բանկային հաշիվ՝ կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Կա նաև սահմանածակում 3 աշխատանքային օրվա:

Գայանե
Գայանե
3 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Կա նաև սահմանափակում 3 աշխատանքային օրվա: