Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գործունեության ընթացքում կատարել է կանխիկով գործառնություններ, դրամարկղի գիրքը թղթային է, հիմա լրացել է։ Ներկայումս կանխիկով գործառնություն չի իրականցնում, բայց հնարավոր է որ հետագայում իրականացնի՝ ի՞նչ խորհուրդ կտաք, էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցել, թե՞ ոչ, և եթե դժվար չի նաև ի՞նչ որ ուղեցույց ուղարկեք, թե ինչպես վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Կարող եք շարունակել վարել թղթային եղանակով,նոր գիրքը պետք է նորից տանել հարկային հաստատման, իսկ էլեկտրոնային գիրքը վարվում է հաշվետվությունների ծրագրի միջոցով՝ հայտի ձևը այնտեղ կա:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Հիմա պետք է չէ գրանցել, քանի դեռ չեք իրականացնում կանխիկ գործարքներ, և հնարավոր է որ հուլիսի մեկից հետո կարիք էլ չունենաք այդ գրքի։

Աննա
Աննա
3 տարի առաջ

Կարող եք դիմել հարկային տեսչություն և ստանալ նոր հաստատված դրամարկղային գիրք: