28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Այո, հնարավոր է միկրոձեռնարկատիրության դաշտում գրանցել: Որպես ԱՁ պետք է գրանցված լինել: Սոց. վճար կվճարեք, եթե 18-46 տարեկան եք: Լիցենզավորման ենթակա գործունեություն չէ: Պետռեգիստրում գրանցումից հետո պետք է ապահովեք նաև հարկային հաշվետվությունների համակարգում գրանցումը ու միկրոյի դաշտում գործելու հայտարարության ներկայացումը: Կարող եք զանգել 099455932:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Այո, կարող եք գործել միկրոյի դաշտում, պետք է բացել ԱՁ, լիցենզիա պետք չի, պետք է տաք միկրոյի հայտարարություն, եթե 1974թ. հետո ծնված եք, ապա սոց. վճարող եք և պետք է վճարեք դրոշմանիշային վճար։

Nerses
Nerses
6 տարի առաջ

Կարող եք գործել միկրոյի դաշտում, պետք է բացեք ԱՁ, պետք է վճարեք տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, տվյալ գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ:

Anushik
Anushik
6 տարի առաջ

Հարգելի Մայա.
Նշված դեպքում կարող եք գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Արևիկ
Արևիկ
6 տարի առաջ

Իմ իմանալով դա չի մտնում միկրոձեռնարկատիրության մեջ։ Դա համարվում է բժշկության մի մաս։ Սա հղումն է, թե որոնք են միկրոձեռնարկատիրության գործունեություններ համարվելու: Կամ կարող եք զանգահարել պետական եկամուտների կոմիտե, այնտեղ ավելի ստույգ կասեն: