Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Հրամանում պետք է նշված լինի, եթե ոչ՝ ապա
ՀՕ Հոդված 255.Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը
1. Շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվելուց, եթե 5) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված փաստը այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է կամ որպես նոտար նշանակվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից: Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները շարունակում են համարվել շրջանառության հարկ վճարողներ, իսկ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումն անվավեր չճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դադարում են համարվել շրջանառության հարկ վճարողներ սույն կետով սահմանված ժամկետից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը:
Օրենքը այդ պայմաններում թույլ չի տալիս հաշվանցվել ստացված հաշիվներում արտացոլված ԱԱՀ։

Artur
Artur
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Այսի՞նքն, չհասկացա Ձեր ասածը:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Artur

Այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Artur

Եթե փոխկապակցված ճանաչելու որոշումը դատական կարգով չեք բողոքարկել,ապա այս տարվա սկզբից համարվում եք ԱԱՀ վճարող: Դատական կարգով բողոքարկման դեպքում կշարունակեք համարվել շրջանառության հարկ վճարող՝ մինչև վճռով հստակ դառնա անվավեր կճանաչվի այն թե ոչ: 

Artur
Artur
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տարվա սկզբից եթե դարձա ԱԱՀ վճարող, կարո՞ղ եմ հաշվանցում անել այդ ընթացքում ստացված հաշիվները:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Artur

Ոչ, չեք կարող հաշվանցվել ստացված հաշիվներում արտացոլված ԱԱՀ:

Artur
Artur
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Ինչու՞, օրենքի հղում կտա՞ք:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Artur

Նայեք ՀՕ 264 հոդվածը:

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Artur

Նայեք ՀՕ հոդված 72

Աննա
Աննա
4 տարի առաջ

Իսկ կասեք` ի՞նչ հիմքով է դիտարկել ՊԵԿ նախագահը փոխկապակցված: